«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Չինաստանում անցնացվող նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Գոնսալո Կաստրոն, իսկ տարբերությունը կրկնապատկեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 36-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարվածը:
57-րդ րոպեին «Բորուսիա»-ի նորեկ Մուսա Դեմբելեն խփեց իր թիմի երրորդ գոլը: 2 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Խուան Մատայի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը:
86-րդ րոպեին Գոնսալո Կաստրոն վերականգնեց 3 գնդակի տարբերությունը՝ ձևակերպելով դուբլ:
«Բորուսիա» – «Յունայթեդ»՝ 4:1
1:0 Կաստրո (20′), 2:0 Օբամեյանգ (36′, 11մ), 3:0 Դեմբելե (57′), 3:1 Մխիթարյան (59′), 4:1 Կաստրո (86′)