ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հստակ ժամանակը հայտնի չէ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի, կնպաստեն կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսության շարունակմանը և կշարունակեն աշխատանքը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը»,- հայտարարել է Ուորլիքը։