Հայաստանի մինչեւ 16 տարեկանների բասկետբոլի հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային մրցաշարում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ B ենթախմբում հայ բասկետբոլիստներն անցկացրել են 4 հանդիպում, որոնցից միայն մեկում են կարողացել հաղթել և 5 միավորով գրավել 4-րդ հորիզոնականը:
Հայաստանը պայքարը շարունակելու է 5-ից 8-րդ տեղերի համար: Հուլիսի 23-ին Հայաստանի ընտրանին կմրցի Մալթայի հետ: