Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Կոչ եմ անում Փաշինյանին և իր կուսակիցներին վերադառնալ Խորենացի փողոց. Դավիթ Սանասարյան

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ համամիտ չէ շրջանառվող այն տեսակետների հետ, ըստ որոնց՝ մենք առաջնորդներ չունենք, նրա կարծիքով՝ մեր երկրում կան առաջնորդներ, խնդիրն այն է, որ այդ մարդիկ պետք է խումբ կազմեն:

«Միգուցե տարբեր մոտեցումներ կրող քաղաքական և հասարակական գործիչներ կլինեն, որոնցից ամեն մեկն իր հենց այդ տարբերությամբ կուժեղացնի ժողովրդի շահերի սպասարկման ընդհանուր գիծը: Այսօր ես փորձելու եմ գտնել այն մարդկանց, ովքեր հայտնի են իրենց առողջ մտքով, ադեկվատությամբ, առաջարկ եմ անելու խումբ կազմել, որպեսզի կարողանան այս խնդիրն առաջ տանել, որովհետև չի կարող երկար շարունակվել ցաքուցրիվ վիճակը, մեզ պետք է կոնկրետ քայլերի ծրագիր ունենալ, ուղղակիորեն ադեկվատ գործողություններ պետք է իրականացվեն:

Մեր քայլերով չպետք է վնասենք «Սասնա ծռեր»- ի տղաներին: Երեկ ես իմ առաքելությունը տեսնում էի նրանում, որ այնպես անենք, որ բախումներ չլինեն, որովհետև դա չի բխում մեր շահերից, մենք պետք է զգույշ լինենք»,- նշեց Դ. Սանասարյանը:

Նրա դիտարկմամբ՝ ժողովուրդն իրավամբ «Սասնա ծռեր»-ին չի դիտարկում որպես ահաբեկիչներ, ժողովրդի մեծ մասը համակրաք ունի նրանց հանդեպ և դիտարկում է հենց իրենց անվան համապատասխան՝ «ծռեր»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ այլևս չի վերադառնա Խորենացի փողոց, եթե կարծում են, որ ինքը խանգարում է իշխանափոխությանը՝ Դ. Սանասարյանը կոչ արեց Փաշինյանին և նրա կուսակիցներին վերադառնալ Խորենացի փողոց և նշեց. «Հենց մենք պետք է լինենք այն մարդիկ, որոնք դեմ են արյունահեղությանը, Խորենացի փողոցում, որքան շատ լավ, գիտակից քաղաքացիներ հավաքվեն, այնքան ավելի ազդեցիկ կլինեն: Եկեք կանգնենք առաջին շարքերում և միասին  տեսնենք, թե ինչպես ենք լուծում, ինչպես ենք առաջ տանում խնդիրը»:

Դավիթ Սանասրայնը կոչ արեց նաև չվիրավորվել ընդդիմադիրներին ուղղված Պավլիկ Մանուկյանի խոսքերից, քանի որ, ըստ նրա, պետք է հասկանալ , որ նեղված է, նյարդայնացած. «Կյանքի ու մահվան առաջ են կանգնած, հեշտ չէ նրանց վիճակը, նրանք գիտակցելով են գնացել այդ քայլին, բայց հեշտ չէ: Պավլիկ Մանուկյանի տղան իր կողքին կանգնած է, ես պատկերացնում եմ, թե ինչ մեծ պատասխանատվություն կա՝ որպես ծնող: Հանձնվելու մասին հարց եղավ ու դրանից նա շատ նյարդայնացավ: Պետք է հասկանանք նրանց ու չնեղվենք»,- ընդգծեց Դավիթ Սանասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում