Ստեղծագործական միությունների ղեկավարները կոչ են անում իշխանություններին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին՝ այնպիսի ելք գտնել, որպեսզի արյունահեղություն չլինի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նրանք խոսեցին նաև տղաների նախաձեռնած գործողությունների պատճառահետևանքային կապի, իրավիճակի հանգուցալուծման, ելքերի մասին:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը այն կարծիքին է, որ իշխանությունները պետք է վաղուց հետևություններ արած լինեին:
Նա չի կարծում, թե «Սասնա ծռերի» քայլն այն ճանապարհն է, որով կարելի է հարցեր լուծել: Նրա դիտարկմամբ՝ փոխզիջող, հանդուրժող և ներողամիտ պետք է գտնվել միմյանց նկատմամբ: «Պետք է շատ զգույշ լինել, ելքն այն է, որ պետք փորձենք միասնական լինել, իրար հասկանալ, միգուցե հարցը լուծի ինչ-որ հանձնաժողով, որին երկու կողմն էլ հավատում են»,- այս տեսակետը հայտնեց Ա. Սաթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: