Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց, որ կողմնակից է միայն ստեղծած իրավիճակից դուրս գալու միայն խաղաղ ելքին: Նրա խոսքով՝ զարմանալի էր, թե ինչու Խորենացի փողոցում նախորդ գիշեր ոստիկանությունը սկսեց բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ, բայց և ցավալի է, երբ որ տեսնում է, որ քարեր են նետվում ոստիկանների վրա. «Դա արդեն գրգռում է: Ինչ-որ մեկին, ըստ երևույթին, դա պետք է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: