Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այսօր Հայաստանի ստեղծագործական միությունների ասուլիսի ժամանակ նշեց, որ հայտարարություն են տարածել՝ հանդես գալով հայրենասիրական՝ համախմբման, միասնականության և արյուն չթափելու կոչերով:
«Դեռ մխում է ցավը զոհված տղաների համար, և հիմա հանկարծակիի ենք եկել այսպիսի իրադարձություններից»,- նշեց Է. Միլիտոնյանը: Նա հիշեցրեց զորավար Անդրանկիկի խոսքը՝ ուղղված հայ ժողովրդին. «Հայը հայի դեմ զենք չպետք է վերցնի»:
Է. Միլիտոնյանը նաև անդրադարձավ հայկական լրատվամիջոցներից մեկով իր հնչեցրած խոսքը սխալ մեկնաբանելու խնդրին: Նրա խոսքով՝ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը իր խոսքին ոչ համապատասխան, գրգրոռ վերնագիր է դրել: Սա նաև տեղիք է տվել, որ գրողի հասցեին գռեհկաբանություններ արտահայտվեն :
«Մտավոռական և այլ տհաճ բառրով մի՛ վարկաբեկեք մտավորականներին»,- կոչ արեց Գրողների միության նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: