«Սասնա ծռեր» խմբի կողմից իրականացված գործողությունների հետ կապված արդեն մի քանի օր շարունակվող աննախադեպ իրավիճակի հանգուցալուծումը դեռևս տեսանելի չէ: «Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսին պիտի լինի այս իրավիճակի հանգուցալուծումը: Այսպիսի իրավիճակում մեր իշխանությունները ադեկվատ չեն պահում իրենց: Պետության ղեկավարը պետք է ուղերձով հանդես գար, հանգստացներ ժողովրդին: Բայց թե ի՞նչ են մտածում, դա ժողովրդին հայտնի չէ»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը մի կողմից այն պատճառով է, որ նրանք կտրված են իրականությունից, մյուս կողմից՝ հասարակության կողմից նրանց պատկերացումները շատ արհամարհական են:
Իրենց գործողություններից՝ բռնություններ, ծեծ կիրառելուց իրավիճակը ավելի է սրվում: Նախագահը պետք է ուղերձով հանդես գա՝ իրավիճակը խաղաղացնելու համար»,- նշեց իրավապաշտպանը:
Ա. Իշխանյանի կարծիքով՝ եթե ուժային լուծում տրվի այս խնդրին, ապա դա լուրջ հարված կլինի պետականությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: