«Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ևս, ի թիվս այլ գործիչների, եկել է Խորենացի փողոց, որպեսզի կանխի արյունահեղությունը: «Այս հարցը պետք է դիտարկել քաղաքական հարթությունում: Եթե պնդեն, որ սա քրեական հանցագործություն է և իրավական հարթությունում հարցը լուծեն, սա փակուղի կտանի և շատ վատ հետևանքներ կունենա: Ես այս հարցի քաղաքական լուծումը հստակ տեսնում եմ, իշխանության կամքը պետք է լինի»,- ասաց Վարդան Օսկանյանը, բայց հրաժարվեց բացատրել, թե ինչպես է պատկերացնում այդ լուծումը:
«Փոխզիջումներ պետք է լինեն, որպեսզի հարցը լուծվի»,- նշեց Վ. Օսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: