«Այսօր մեր գերնպատակը հարցն առանց արյունահեղության լուծելն է: Իսկ ընդհանրապես, մեր պետությունը հասել է անդունդի եզրին, մեր նպատակը անդունդից հետ բերելը և սար բարձրացնելն է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց դերասան Հայկ Մարությանը:
«Ես այսօր այստեղ եմ եկել որպես Հայաստանի քաղաքացի, որ արյունահեղություն չլինի»,- նշեց դերասանը՝ հավելելով, որ ամեն մեկն իր համար պետք է գիտակցի, թե ինչպիսի Հայաստանում է ուզում ապրել ինքը, իր երեխան, և ըստ այդմ կողմնորոշվի՝ ինչ անել:
Մանրամասները՝ տեսանյութում: