«Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, հանդարտություն լինի, ուզում եմ, որ այս հարցը լուծվի հանդարտությամբ ոչ թե ուժ, բռնություն գործադրելով: Ես այստեղ եմ, որ եթե կարողանամ, կանխեմ բախումը»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը, ով նույնպես Խորենացի փողոցում էր:
Երգիչը բոլորին կոչ արեց հանդարտ և զգոն լինել, նրա խոսքով՝ որքան հանդարտ ու զգոն լինենք, հանգուցալուծումն այնքան խոհեմ և ճիշտ կլինի:
Արսեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ այս հարցը ոստիկանությունը չի կարող լուծել. նախագահը պետք է վերցնի իր ձեռքը, և հարցի լուծումը պետք է լինի երկխոսությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում