«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Ն. Փաշինյանը նշեց, որ դատապարտում է երեկ երեկոյան խաղաղ ցուցարների նկատմամբ իրագործված բռնությունները և շեշտեց, որ բռնությունները, բերման ենթարկելուց հետո մարդկանց ծեծի ենթարկելը չի համապատասխանում մեր երկրի շահերին:
Փաշինյանը տեղեկացրեց, որ այլևս չի գնալու Խորենացի փողոց, կգնա միայն այն ժամանակ, երբ այնտեղ ցուցարարներ կլինեն, և անհրաժեշտություն կլինի այնտեղ լինելու: «Եթե մարդիկ կարծում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության հաջող ծրագրի իրականացմանը, ապա սրանից հետո ես Խորենցի փողոցում կլինեմ այն ժամանակ, երբ այնտեղ ցուցարարներ կլինեն… Երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես այնտեղ անելիք չեմ տեսնում»:
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ իրեն ոչ ոք չի սպառնացել, «Ինձ շատ դժվար է սպառնալ, չեմ պատկերացնում այն մարդուն, որ կարող է կանգնել իմ դեմը և ինձ սպառնալ…»:
Մանրամասները՝ տեսանյութում: