Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Լուծումը պետք է տան կանայք. տղամարդիկ թաքնվել են կաբինետներում

Արդեն 5-րդ օրն է՝ Էրեբունու տարածքում տիրող իրավիճակը ենթարկվում է ամենատարբեր վերլուծությունների և գնահատականների:

Քաղաքական գիտությունների թեկնածու, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի «ոչ»-ի կողմնակից Թամարա Գևորգյանը, բնորոշելով ստեղծված իրավիճակը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Պետք է զերծ մնանք ծայրահեղ որակումներից, երբ դետոնացնում են խնդիրը, այսինքն՝ ահաբեկիչներ և այլն: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ սա տարբեր խնդիրների հետևանք է, և մարդիկ, ովքեր ընտրել են այս ծայրահեղ ճանապարհը, կարծում են, որ դրա արդյունքում կլինեն փոփոխություններ»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ խնդրին պետք է ավելի լայն մոտենալ, թե՝ ինչ կատարվեց, ինչու, որն է սրա շարունակությունը: Ինչպես նկատեց տիկին Գևորգյանը՝ մենք բոլորս գիտենք, որ այս խնդիրը չի սկսվել Սերժ Սարգսյանով և չի ավարտվելու Սերժ Սարգսյանով. «Պատասխանատվություն պետք է կրեն երեք նախագահներն էլ, և ասելիք պետք է ունենան նրանք երեքն էլ»:

Ուստի մեր զրուցակիցը կոչ արեց կողմերի չբաժանել. «Մենք ոչ թե միմյանց թշնամիներ ենք, այլ տարբեր կարծիքներ ու մոտեցումներ ունեցող մարդիկ: Եվ քանի որ ուժը իշխանությունների ձեռքին է, ուրեմն նրանք պետք է թելադրեն ավելի պետականամետ և հայամետ մոտեցումներ: Ուստի ես չեմ հասկանում նրանց այս լռությունը»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ սա ինքնամաքրման հնարավորություն է՝ իշխանությունների համար, հասարակության համար, ծայրահեղականների համար. «Այսինքն՝ մենք բոլորս ունենք արժանապատվության խնդիր: Եվ ես չեմ հասկանում հատկապես այն կանանց անտարբերությունը, ովքեր այսօր իշխանության մեջ են: Ո՞ւր են նրանք, ո՞ւր է նրանց ասելիքը՝ իբրև կին, մայր, քաղաքական գործիչ»:

Թամարա Գևորգյանը հանդես եկավ կանանց ուղղված կոչով. «Կանա՛յք, եկեք գնանք այնտեղ, հասարակությունը ձեզ չի հոշոտի, որովհետև մեր հասարակությունն անցել է հանդուրժողականության և բարության բարձրագույն սանդղակը: Եկեք միասին մտնենք ուղիղ եթեր, քննարկենք, որովհետև կարծես բոլորս պատի առաջ ենք»:

Նրա կարծիքով՝ այս հարցին պետք է լուծում տան կանայք, քանզի տղամարդիկ կարծես լուծումներ չեն գտնում. «Չգիտեմ՝ նրանք ուր են թաքնվել, որ կաբինետներում են խորհրդակցում, ինչ են մտածում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում