Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային մրցաշարում:
A ենթախմբում հայ բասկետբոլիստներն անցկացրել են 4 հանդիպում, որոնցից միայն մեկում են կարողացել հաղթանակ տոնել և 5 միավորով գրավել են 5-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 17-20-րդ տեղերի համար: Հուլիսի 22-ին մեր երիտասարդները կմրցեն Էստոնիայի իրենց հասակակիցների հետ: