Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Տղաները ճիշտ հաշվարկ չէին արել, բայց խնդիրն ինչ-որ չափով արդեն լուծել են»

Արդեն 5-րդ օրն է՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված է ՊՊԾ գնդի տարածքը, զինված ապստամբները պատանդ են պահում ոստիկանության 4 ներկայացուցչի, և իրավիճակը փոխանակ լուծում ստանալու՝ կարծեք թե օր օրի ավելի փակուղային է դառնում: Որքանո՞վ է արդարացված այս միջոցով իշխանափոխության հասնելու փորձը մեր երկրում. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մենք չունենանք նոր զոհ. սա կարևորագույն խնդիրն է, որ պետք է լուծվի, երկրորդ՝ մենք պետք է ընդունենք, որ իսկապես քաղաքական, սոցիալական, տնտեսական և բազմաթիվ այլ հարցեր մեր երկրում այնպիսի օրհասական վիճակում են գտնվում, որ օր առաջ լուծման կարիք ունեն:

Դժվար է ասել՝ իշխանությունները չեն կարողանում, թե չունեն համապատասխան կամք, որպեսզի այդ խնդիրներին լուծում տան: Հասարակությունն ինքը նույնպես կարծեք թե չի գիտակցում կամ չի ընկալում, թե օրենսդրության շրջանակներում ինչպես կարող է ինքնապաշտպանության դիմել՝ իր իշխանությունն իրացնելու առումով, և երբեմն ընտրությունների ժամանակ, երբ որ իր իշխանություն է ձևավորվում տարբեր մարմինների միջոցով, այդ պահին հասարակությունը, որ պետք է դրսևորի քաջությունը, համարձակությունը՝ օրենքներով իր համար նախատեսված, չի օգտագործում, քաղաքական, հասարակական կազմակերպություններն աշխատում են հընթացս գործընթացների:

Նման օբյեկտի վրա գրոհելով ես չեմ կարծում թե կարելի էր դնել քաղաքական հարցեր, որոնց լուծումն այսօր իհարկե կա, բայց միաժամանակ այդ տղաներին ահաբեկիչներ անվանելը չեմ ընդունում, այդ տղաներից շատերին շատ լավ ճանաչում եմ, հատկապես համակարգող Պավլիկ Մանուկյանին, որն իր հայրենասիրությունն ապացուցել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ, նույնը Վարուժան Ավետիսյանը և մյուսները:

Հուսահատ տղաներ են, որոնք լուծման այլ ելք չեն տեսել, և դրանում առաջին հերթին մեղավորը, իհարկե, իշխանությունն է, հասարակությունն ինքը, յուրաքանչյուրս մեր մեղքի բաժինն ունենք այս իրավիճակի համար:

Քանի որ իրավիճակը բավականին բարդ է, երկու կողմում էլ զինված հայորդիներ են, յուրաքանչյուրս՝ այդ թվում նաև քաղաքական ուժերը, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ծայրահեղական պահանջներ որևէ կողմից չդրվեն»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում