Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մենք հենց գրոհի ենք սպասում. Պավլիկ Մանուկյանը հայհոյում է ընդդիմադիր ուժերին և գործիչներին

«Առաջին լրատվական»-ը հեռախոսազրույց է ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյան, այս գործընթացի հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, որովհետև գնալով կարծես թե իրավիճակը փակուղում է հայտնվում: Երեկ նաև սրացումներ եղան, բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև Խորենացի փողոցում:

-Ոստիկաներին հորդորում եմ զերծ մնալ իրենց սև գործից, հասկանան, որ սեփական ժողովրդի զավակն են իրենք, չի կարելի երկար տարիներ լուռ, հանցագործների ձեռքին որպես գործիք ծառայել, չի կարելի սեփական ժողովրդին պատանդ պահել երկու տասնամյակից ավելի, չի կարելի սեփական ժողովրդին արնախում անել ու աղքատացնել, որովհետև այդ աղքատությունը վաղը չոքելու է իր սեփական ընտանիքի դուռը: Եվ ժողովրդին հորդորում եմ այս հնարավորությունը ձեռքից բաց չթողնել և սեփական հաղթանակից հետ չկանգնել: Մենք կզոհվենք, կմեռնենք, բայց այստեղից դուրս չենք գա առանց հաղթանակի:

-Ձեր ո՞ր նշված պահանջը պետք է կատարվի, որ համարեք հաղաթանակ:

-Այն, որ տարիներ առաջ թալանված էր… այսինքն՝ հանցագործ, թրքաբարո, ներքին թուրքին «սիկտիր անելը»:

-Այսինքն՝ նկատի ունեք Սերժ Սարգսյանի և Կառավարության հրաժարականը և նոր Կառավարության ձևավորո՞ւմը, նաև քաղբանտարկյալների ազատ արձակո՞ւմը:

-Բնականաբար դրանք էլ, դրանք ենթապահանջներ են, փոքրիկ պահանջներ են:

-Եթե ենթապահանջներից, ինչպես դուք նշեցիք, որևէ մեկը կատարվի, հնարավո՞ր է նաև քննարկվի ձեր հանձնվելու տարբերակը:

-Հանձնվելը մոռացեք: Չի՛ լինի, տենց բառ մի՛ ասեք, աղջիկ ջան, կրկնում եմ, էդ բառը չկրկնեք: Ես երբևիցե հանձնված չկամ, Ժիրոյի գումարտակը երբևիցե դիրք հանձնած չկա, զոհված կան, կմեռնենք:

-Պարոն Մանուկյան, իսկ բանակցությունների մասով ի՞նչ կասեք, ովքե՞ր են հիմա բանակցում:

-Ալեք Ենիգոմշյանն է, կգա իրիկունը, երեկ չի եկել, էսօր կգա, կիմանաք՝ ինչ է կատարվում:

-Այսինքն՝ դեռևս տեղեկություններ երեկվա դրությամբ չունե՞ք:

-Չէ՛, չունենք: Մեր բանակցություների արդյունքում Ժիրայր Սեֆիլյանը պետք է գա… որպեսզի այս ամեն ինչը ինքը եզրափակի:

Պարոն Մանուկյան, քաղաքական ուժերը՝ հատկապես խորհրդարանական, կարծես թե զերծ են մնում որևէ գնահատականներից, ակտիվորեն ցույցերին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, նա նաև փորձեց ձեզ հետ բանակցել, խոսել, նաև ձեր խոսքը փորձեց լրատվամիջոցների միջոցով իշխանություններին փոխանցել, սակայն երեկ արդեն իսկ ագրեսիա էր նկատվում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կոշտ գնահատականներ տվեց նաև «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը:

-Երբևիցե տեսե՞լ ես ընդդիմադիր, ոչ իշխանական… նույն ղախպի տղեքն են, քանի տարի ժողովրդին խաբելով՝ այդ անունների տակ, ուղղակի կարելի է ասել «քցել» են ժողովրդին:

Նաև Նիկոլ Փաշինյանի՞ն նկատի ունեք:

-Բոլորին: Էս ինչի՞ նման է՝ խաբել սեփական ժողովրդին էսքան:

Այսինքն՝ կարծում եք, որ նա իրավասու չէ՞ ձեր անունից հասարակության կամ այն մարդկանց հետ խոսել, ովքեր Խորենացի փողոցում հավաքվում են:

-Ժողովուրդն իր անելիքը շատ լավ գիտակցում է, ընդամենը պետք է առաջնորդել դեպի այստեղ: Ի սեր Աստծո, ինչի՞ մասին է խոսքը, եթե Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների մեկ սրա հետ, մեկ նրա, ինչի՞ մասին է խոսքը, իշխանական ցանկացած թևի հանցագործի հետ բանակցելդ արդեն անիմաստ է: Նրանք անգամ թույլ չեն տալիս Նիկոլ Փաշինյանը գա այստեղ, ուր մնաց թույլ տան… Հա՛, ես հարգում եմ Նիկոլի անունը, շատ եմ հարգում, միակն էր և առաջինն էր, որ եկել է այստեղ, բայց Նիկոլն անգամ չի պատկերացնում այս ժողովրդի ներքին ներուժը:

Այսինքն՝ չեք ուզում, որ նաև Նիկոլ Փաշինյա՞նը ձեր անունից խոսի:

-Նիկոլը պիտի հանդիպի, իմանա ինչ խոսի մեր անունից, թույլ չեն տալիս այդ մարդուն, ո՞նց կարող է Նիկոլը մեր անունից խոսել:

Իսկ մյուս քաղաքական ուժե՞րը, որոնք ոչ մի գնահատական չեն հնչեցնում կամ զգուշավոր են:

-Զգուշավորը ո՞րն է, դե բոլորն էլ…

Իշխանություններից այսօր առաջինը Հովիկ Աբրահամյանն է Կառավարության նիստի ժամանակ դատապարտել զինված հարձակումը:

-Ողջ Հայաստանն արդեն 25 տարի է դատապարտում է այդ զինված հանցավոր բանդային, ի՞նչ: Մենք դրանց ասածները հաշվի չենք առնելու՝ ո՛չ մկանը, ո՛չ շանը, ո՛չ շակալինը, մենք մեր ժողովրդից գողացածը պիտի հետ բերենք, վերջ, էս է իմ պատասխանը: Հովիկ Աբրահամյանը՝ հանցագործություն, հանցագործը հենց ինքն ա, իր եղած-չեղածով, էդ բանդայով, իր ոչխար Կառավարությամբ, իր ասպատակներով:

Պարոն Մանուկյան, հասարակության մեջ տարբեր կարծիքներ են շրջանառվում, ոմանք նշում են, որ զինված խումբը, ըստ էության, ահաբեկչական գործողություններ է կատարում, նկատի ունեն նաև Ձեզ, ոմանք էլ նշում են, որ սա կարծես թե ելք էր փակուղային իրավիճակից դուրս գալու համար, ելք էր նաև Արցախի հետ կապված…

-Իհարկե, և՛ Արցախի հարցին էր վերաբերում, չենք ուզում, որ վաճառքի դնեն այդ ավազակ վաճառականները… Ովքեր որ մեզ որակում են տեռորիստ, հենց իրենք են ժողովրդի տեռորիստները, էս իշխող բանդան, որ սաղին թալանել է, մերթընդմերթ անունը փոխել է ՀՀՇ… հիմա՝ ՀՀԿ, այ էդպես հերթով «կզցնելով», էս ժողովրդին արնախում անելով՝ դատարկեցին երկիրը, սերնդազրկեցին և հայրենազրկեցին: Պավել Մանուկյանը և իր ընկերները ո՞նց կարող ա իրենց հայրենակցի վրա զենք բարձրացնեն:

-Պարոն Մանուկյան, հաշվի առնելով, որ նաև քանակով շատ ավելի քիչ եք, քան կուտակված ոստիկանությունն է, և ի վերջո կարող են գրոհի դիմել, ինչպե՞ս…

-Լավ կանեն, հենց դրան էլ սպասում եմ, բա ի՞նչ անեմ, թողնեմ իմ ժողովրդիս արյունաքամ անե՞ն էդ ղախպի տղեքը, պիտակավորեն, տանեն ինչ ուզենան անե՞ն:

-Եթե ըստ էության այս իշխանություններին համարում եք ռեժիմ և համարում եք, որ լեգիտիմ չեն իշխանությունները, այս դեպքում բանակցելու իմաստը ո՞րն է:

-Սա բանակցություն չի, սա կապիկություն է, որ սրանք անում են, սրանք նույնիսկ մինչև էսօր բժշկին են մեր մոտից հանում, նոր մի կտոր իբր հաց ու պանիր, թե հաց ու չգիտեմ ինչ բերեցին, դրանք «գյորնամիշ» են, դրանք մտածում են՝ մենք անուղղելի ենք, մեզ կարելի է խաբել էլի:

-Ձեր ընտանիքի անդամների հետ կարողացե՞լ եք խոսել, դստեր, կնոջ հետ:

-Ոչ մի լուր չունեմ: Ձենս կտրվել է, մեղք եմ, խնայեք ինձ, էներգիա չունեմ: Ոտքերիս տակից արդեն արյուն ա գալիս:

-Ձեր որդի՞ն ինչպես է:

-Իմ որդին՝ մարտական, ինձանից սարսափելի զինված:

-Իսկ պատանդնե՞րը:

-Պատանդները՝ որդուցս լավ:

-Սննդի հարցերը կարգավորվեցի՞ն, թե՞ հիմա էլ շարունակվում են մնալ չկարգավորված:

-Ինչ-որ բան բերել են, ես տեղյակ չեմ, պիտի գնամ տեսնեմ՝ ինչ են բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում