Tuesday, 23 04 2024
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում

Սերժ Սարգսյանն այրվում է, ու ելքեր փնտրելու փոխարեն ավելի է խորացնում իրավիճակը. Արամ Զ. Սարգսյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, հայտի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ինչքանո՞վ է այն հետաքրքիր մեզ համար՝ հաշվի առնելով Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը և մեր բարձր մակարդակով մասնակցությունն այս գագաթաժողովին՝ հատկապես ՀՕՊ համաձայնագրի վավերացումից հետո, երբ նշվում էր, որ սա ավելի շատ ուղղված կլինի նաև ՆԱՏՕ-ի դեմ:

-Նախ ասեմ, որ շատ կարևոր է մեզ համար, շատ կարևոր է ոչ միայն այն առումով, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ պայքարում է տեռորիզմի դեմ, կրկնակի կարևորվեց նաև, որ Վրաստանը շատ լուրջ քայլերով դեպի ՆԱՏՕ գործընթացներ է տանում և առաջիկայում կարող է հայտնվել այդ միավորման մեջ, այսինքն՝ մենք արդեն կունենանք ՆԱՏՕ-ի անդամ երկու հարևան երկիր, որոնցից մեկը ակնհայտ մեր բարեկամն է, իսկ երկրորդի հետ որոշակի ժամանակ առաջ գործընթացներ գնացին սահմանները բացելու, պատմության հետ առերեսվելու, սեփական տնտեսական, քաղաքական շահերը գնահատելու, վերագնահատելու և այդ կոնտեքստում նաև ղարաբաղյան հիմնահարցը լուծելու առումով: Անելիքներ շատ կան, շատ կարևոր է և շատ ճիշտ կլինի, որ նման հանձնաժողովներում մեր պետությունը ներկայանա առաջին դեմքերով: Ինչ սպասելիքներ ունենք. սպասելիքները չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին ունի Վրաստանը: Ես Վրաստանի սպասելիքներին բարի նախանձով եմ նայում, տեսնում եմ, որ վաղ թե ուշ մեր ուղին էլ է այդտեղ լինելու, գնալով բարեբախտաբար մեր հանրությունն էլ է հասկանում, որ ճանապարհը դա է, որ այն ենթատեքստում, որում մենք հայտնվել ենք, բավականին բարդ է Ռուսաստանին բարեկամ համարելը՝ նկատի ունեմ թե՛ զենքի մատակարարումները Ադրբեջանին, թե՛ Հայաստանին զենքի մատակարարման ուշացումները, թե՛ այս պատերազմի մասով ՀՀԿ-ականների մոտեցումները, և այս առումով մեր հանրության համար էլ արդեն ակնհայտ է դառնում, և հակված եմ մտածելու, որ այս ուղղությամբ լուրջ քայլեր պետք է արվեն:

Ինչպե՞ս կարող է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը ընկալվել Ռուսաստանի կողմից՝ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայության ֆոնին: Մենք, ճիշտ է, մի քանի սուր հայտարարություններ հնչեցրեցինք՝ զենքի վաճառքի հետ կապված դժգոհություններ եղան. նման քայլերը՝ ուղղված ավելի շատ դեպի Արևմուտք, դեպի ՆԱՏՕ, կարո՞ղ են զայրացնել Ռուսաստանին:

-Իհարկե կարող են, իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն էլ են դա հասկանում: Դա մեր պարագայում օրակարգային է և ակնհայտ է: Հավատացեք, որ 200 մլն դոլարի զենք-զինամթերքի ձեռքբերման ավելի լավ տարբերակ էլ կա՝ Չինաստանից է հնարավոր ձեռք բերել, բայց Հայաստանի առաջին իսկ փորձի դեպքում Ռուսաստանն Ադրբեջանին հրահրելու է պատերազմի: Այս ամենն իմանալով՝ Հայաստանի իշխանությունները համապատասխան հետևություններ չեն անում, իրենք համարում են, որ փակ տեղ են ընկել, դա ոչ մի տեղ չտանող տեղ է, այսինքն՝ ուրիշից զենք չեն կարող վերցնել, քանի որ նա պատերազմ կհրահրի, այնտեղից էլ զենք չի տալիս ու ստիպված օդային տարածք են տալիս, թմրամոլի նման օր օրի լրացուցիչ կախվածության մեջ են հայտնվում: Դա նաև գալիս է նրանից, որ Հայաստանի իշխանությունները իրենց իշխանությունը ձեռք են բերել Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ, չափից ավելի խոցելի են նրանց համար, նրանք են որոշում, թե Հայաստանում որ պաշտոնն ով պետք է զբաղեցնի՝ առավել ևս ուժայինների պաշտոնները: Եվ արդեն խնդիրն այն է, որ մեր երկիրն իր անկախության մեծ մասը կորցրել է, դա վերականգնելու համար Սերժ Սարգսյանը մի քանի ներքաղաքական գործընթացներ փորձեց իրականացնել, մասնավորապես անհեթեթ սահմանադրության հանրաքվեն, որ մեզ փակուղու առաջ կանգնեցրեց, պատերազմական գործողությունները ևս դա ցույց տվեցին, և նաև այդ խնդրով է, որ Ղարաբաղի հարցով ճնշումներն ավելի կմեծանան: Ս. Սարգսյանը պիտի հասկանա, որ պաշտոնը կրակի նման է, սկզբից լուսավորում է, հետո տաքացնում է, հետո այրում է: Ս. Սարգսյանը հասել է արդեն դրան. նա արդեն այրվում է և այրվելուց դուրս գալու, ելքեր փնտրելու փոխարեն փորձում է խորացնել իրավիճակը, ինչը, իմ կարծիքով, վտանգում է Հայաստանի Հանրապետությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում