Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին՝ Պլզեն քաղաքում: Այս խաղով մեր ընտրանին սկսում է նախապատրաստվել , 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը:
Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: