Այսօր՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տան բնակչուհի, 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված վիճակում: Նրան կացնահարել էր նախկին փեսան՝ Վլադիկ Մարտիրոսյանը, ով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ է։
Վերջինս նաև կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին և նրա հորը՝ Վաչագան Մանսուրյանին, նրանց տեղափոխել էին «Էրբունի» ԲԿ, նրանց վիճակը գնահատվում է կայնուն ծանր։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարևանները նշեցին, որ Վլադիկ Մարտիրոսյանը երեխայի հետ կապված հարցերով պարբերաբար անհանգստացրել է Մանսուրյանների ընտանիքին։
Դեպքի ականտեսները շոկի մեջ էին, տեսախցիկի առջև խոսել չէին ցանականում, բայց պատմում էին, որ Թագուհի Մանսուրյանը մի քանի անգամ նախկին ամուսնու կողմից բռնության գործադրաման մասով ահազանգել է ոստիկանություն, գործը հասել է դատարան, կալնավորման միջոնորդություն է ներկայցվել, սակայն միջնորդությունը չի բավարարվել։
Հարևանները Թագուհի Մանսուրյանի մանկահասակ երեխային տարել են մորաքրոջ տուն, դեպքի ժամանակ երեխան տանն է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում: