Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Սպառողների իրավունքները պաշտպանելու համար կառավարությունը պետք է լուրջ վերանայումներ կատարի

Ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի իններորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս խորհրդատվական քննարկման հիմնական նպատակն այն է, որ հստակեցում մտցվի այն հարցերում, որոնք առաջացել են տեխնիկական կանոնակարգերի ընդունման, դրանց կիրառման, մեկնաբանման, անդամ երկրների առևտրի խթանման վերաբերյալ:

«Միասնական մոտեցում պետք է լինի: Եթե Ռուսաստանից որևէ ապրանք է ներմուծվում Հայաստան, որի շրջանակներում հայկական կողմը՝ հարկային մարմիններ կամ այլ ծառայություններ, կպահանջեն այնպիսի փաստաթղթեր, որոնք միասնական են, իրավունք չպետք է ունենան: Խոսքը, օրինակ, սերտիֆիկատների մասին է:

Կան առանձին հարցեր, որոնք կապված են հայկական ապրանքները ռուսական շուկայում կամ անդամ երկրների շուկայում իրացման հետ կապված, որի ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում Հայաստանի արտադրողների կամ արտահանողների համար: Այսպիսի հարցերի քննարկումներն են, որոնք պետք է միասնական մոտեցում ձևավորեն, իջեցվի համապատասխան հանձնաժողովի կողմից անդամ երկրներին, որ ներքին օղակներին ասվի, որպեսզի ավելորդ վարչարարական միջամտություններ թույլ չտան, հնարավոր լինի ապրանքների առևտուրն իրականացնել առանց խոչընդոտի»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը հավելեց, որ կարևոր հարցերից մեկը, որը քննարկելու են` ԵՏՄ երկրներից դուրս ստեղծված ապրանքների` դեպի ԵՏՄ ներմուծմանն է վերաբերելու: Ինչ վերաբերվում է ԵՏՄ երկրների հետ սահման չունենալուն, ապա նախարարն ասաց, որ այդ հանգամանքն էականորեն դժվարացնում է այն հիմնական առավելություններից օգտվելու հնարավորությունը, որ կարող էր լինել միասնական սահմանի պարագայում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, մասնավորապես այն հարցին, որ ավիատոմսերի գները շեշտակի բարձրացել են՝ նշեց. «Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, սա մտահոգիչ է` նկատի առնելով հանգամանքը, որ էկոնոմիկայի նախարարությունը կարճ ժամանակ է, որ ստանձնել է այդ գործառույթը: Մենք թե կարողությունների հզորացման, թե համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքի մեջ ենք: Սա էկոնոմիկայի նախարարության և տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովի, ինչպես նաև այլ իրավասու մարմինների քննարկման հարցը պետք է լինի»:

Նա նշեց, որ ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու իմաստով անելիքներ կան, սպառողների իրավունքները պաշտպանելու համար կառավարությունը պետք է լուրջ վերանայումներ կատարի. «Պետք է ասել, որ սա խնդիր է նաև միջազգային փորձառության տեսանկյունից: Նույնիսկ զարգացած երկրները ավիափոխադրումների ոլորտում բախվում են թաքնված դեմպինգային գործողությունների, որի հետևանքը լինում են կա՛մ սպառողների իրավունքների խախտումները, կա՛մ շուկայում մրցակցային վիճակի խաթարումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում