Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանն այլևս չի դիտարկվում Արևմուտքի կողմից որպես կիսաչեզոք երկիր. Հայկ Մարտիրոսյան

Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ի՞նչ արդյունքներ կարձանագրի. այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

«Արդյունքների առումով դժվարանում եմ ասել, բայց այն, որ նախևառաջ քննարկվում է Վրաստանի հարցը, հետո որոշակի առումով կքննարկվի նաև Ոկրաինայի հարցը, դա փաստ է: Փաստ է նաև, որ այս գագաթաժողովն անթաքույց կերպով ուղղված է Ռուսաստանին դիմակայելուն և, ըստ էության, հաստատվելու է դե ֆակտո, այսինքն՝ փաստացի կայացվեց որոշում, որի համաձայն՝ 4 գումարտակներ պետք է տեղադրվեն Մերձբալթյան երեք երկրներում և Լեհաստանում: Փաստորեն սրանով Ռուսաստան-Արևմուտք հակասությունները ճանաչվում են նաև ռազմական դաշտում: Սա լուրջ ազդակ է՝ ուղղված Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց ղեկավարների կողմից: Վրաստանի հանգամանքը նույնպես ուղերձ է Ռուսաստանին, և, ամենայն հավանականությամբ, կա՛մ ավելի բարձր համագործակցության ձևաչափ կսահմանվի, կա՛մ որոշում կկայացվի ինչ-որ պահի Վրաստանը ներառել ՆԱՏՕ-ի կազմ, որը Ռուսաստանի համար կլինի չափազանց լուրջ և ծանր քայլ»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ փորձագետները քիչ հավանական են համարում մոտ ապագայում անդամակցության գործողությունների պլանի տրամադրումը Վրաստանին՝ Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ դրանում կա բավականին մեծ ճշմարտության հատիկ, բայց միանշանակ այդպես ասելը դժվար է, քանի որ կուլիսներում ընթացող գործընթացներն անհնար է հասկանալ: Նրա խոսքով՝ տարածաշրաջանում և Եվրոպայում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ բացառված չէ, որ գործողություններն այդ ուղղությամբ նույնպես արագություն ստանան:

Ռուսաստանը պաշտոնապես կհայտարարվի՞ որպես սպառնալիք ՆԱՏՕ-ին, և դա ի՞նչ նշանակություն կունենա մեր տարածաշրջանի և Հայաստանի համար: Այս հարցերի վերաբերյալ մեր զրուցակիցը նշեց, որ Կովկասյան տարածաշրջանը միշտ է կարևոր հարթակ, ցավոք, Հայաստանում դա չեն հասկանում: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին պաշտոնապես հակառակորդ հայտարարելուն, ապա ՆԱՏՕ-ի անդամ առանցքային մի քանի երկրներ իրենց ռազմական դոկտրիններում կամ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարել են, որ Ռուսաստանը հակառակորդ է: Այդ մասին հայտարարվի թե չհայտարարվի, դրանից մեծ բան չի փոխվում, վերաբերմունքն ակնհայտ է»:

Ի պատասխան այն հարցի, թե կա՞ վտանգ, որ Հայաստանը կարող է ներքաշվել այս դիմակայության մեջ, քաղաքագետը նշեց, որ Հայաստանն ընդհանրապես գտնվում է վտանգների գոտում. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և որևէ ինքնուրույն քաղաքականություն չի իրականացնում: Այսինքն՝ որ կողմից Հայաստանի դաշակիցները Հայաստանին ներքաշեն, այդպես էլ ներքաշվելու է, Հայաստանն այլևս որպես կիսաչեզոք երկիր չի դիտարկվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում