Ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանն ահազանգում է, որ սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման աշխատանքները:
«Առաջին լրատվական»- ի հետ զրուցում նա նշել է, որ որպես օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, չի պատրաստվում հանգիստ նստել ու տեսնել, թե ինչպես է քանդվում ազգային ճարտարապետության արժեքը։
Նա տեղեկացրել է, որ հուլիսի 8-ին նախատեսել են բողոքի ակցիա իրականացնել Ազատության հրապարակում, որտեղից էլ շարժվելու են դեպի Հայաստանում Արգենտինայի դեսպանատուն:
Ըստ Ա. Թարխանյանի՝ Էռնեկյանին կարող են կանգնեցել Արգենտինայի կառավարությունն ու դատախազությունը, քանի որ նա Արգենտինայի քաղաքացի է, իսկ Հայաստանի կառավարությունը, իրավապահ մարմիները ոչինչ չեն ձեռնարակում, քանի որ շահերի բախում կա։
Մանրամասները՝ տեսանյութում: