Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գներն իջնում են։
Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում WTI թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն ընկել է 4.68 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 45.21 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն իջել է 4.73 տոկոսով՝ հասնելով 46.49 դոլարի։