Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսաստանին ջղայնացնելը խելամիտ չէ. Սոսո Ցինցաձե

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:

 

– Պարոն Ցինցաձե, քաղաքական ի՞նչ նշանակություն ունի Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված հուշագիրը անվտանգության ու պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու մասին: Դա կնպաստի՞ արդյոք Վրաստանի պաշտպանության և անվտանգության ամրապնդմանը:

– Եթե ձեզ հետաքրքրում է իմ անձնական կարծիքը, ապա ցանկացած երկրի անվտանգության ամենահուսալի երաշխիքը, իհարկե, բարիդրացիական հարաբերություններն են բոլոր հարևանների հետ: Սա՝ առաջինը: Երկրորդը՝ դրանք արդեն պաշտոնապես ձևակերպված պայմանագրեր են, որտեղ հստակ նշված կլինեն ռազմական կամ ռազմաքաղաքական օգնության բոլոր կետերը այն դեպքում, եթե երկիրը ռազմական ագրեսիայի է ենթարկվում: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը ֆիքսված չէ այդ հուշագրում, բայց սկզբունքորեն դա, կարելի է ասել, քաղաքական լուրջ փաստաթուղթ է Վրաստանի համար: Չի կարելի անտեսել այն փաստը, որ գերտերության գլխավոր դիվանագետը այցելում է այնպիսի փոքրիկ երկիր, ինչպիսին Վրաստանն է, որպեսզի ֆիքսի ԱՄՆ-ի համերաշխությունը կամ պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում ցույց տալու քաղաքական-դիվանագիտական աջակցություն: Առավել ևս կարևոր է այն, որ դա տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, թեև Վրաստանը այնտեղ ոչ անդամի կարգավիճակ է ստանալու, ոչ էլ MAP (անդամակցության գործողությունների պլան):

– Միացյալ Նահանգների այս քայլը, Ձեր կարծիքով, կապված է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների՞ հետ:

– Ոչ, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը այստեղ կապ չունեն: Պաշտոնական Թբիլիսին ասում է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի կամ Միացյալ Նահանգների սերտ հարաբերությունները ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ամեն դեպքում, խելամիտ չի լինի վրացական իշխանությունների կողմից ջղայնացնել Ռուսաստանին կամ ստորագրել այնպիսի համաձայնագրեր, որոնք կոտնահարեն Ռուսաստանի ազգային շահերը, որովհետև Ռուսաստանը եղել և մնում է մեր հարևանը, իսկ Վրաստանի ազգային շահերը պահանջում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ:

Իմ կարծիքով՝ Վրաստանը խելամիտ կլինի, եթե հեռու մնա մեծ տերությունների այդ դիմակայություններից, որովհետև մենք շատ սահմանափակ և կոնկրետ շահեր ունենք: Վրաստանի հնարավորությունները մեծ աշխարհաքաղաքական խաղում շատ սահմանափակ են, և մենք պետք է ելնենք այդ հանգամանքից: Ի՞նչ է այսօր անհրաժեշտ Վրաստանին. խաղաղ ճանապարհով վերականգնել տարածքային ամբողջականությունը և ապրել խաղաղության մեջ բոլոր հարևանների հետ: Սա է առավելագույն ծրագիրը:

– Այո, բայց, ցավոք, Վրաստանը և իր հարևանները, օրինակ՝ Հայաստանը, անդամակցում են տարբեր կազմակերպությունների և ինտեգրացիոն նախագծերի:

Այո, ցավոք սրտի, հոգին դրախտ է ուզում, բայց մեղքերը թույլ չեն տալիս:

– Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծվող միասնական ՀՕՊ համակարգը որևէ անհանգստություն չի՞ առաջացնում Վրաստանում: Ո՞ր երկրի դեմ է, Ձեր կարծիքով, ուղղված լինելու այս համակարգը:

– Դա առաջին հերթին կախված է Վրաստանի դիվանագիտական հնարավորություններից, որովհետև դիվանագետները հենց դրա համար են, որպեսզի թույլ չտան ինչ-որ պայթունավտանգ իրավիճակ Վրաստանի սահմանների մոտ: Սա է դիվանագիտության էությունը:

– Այսինքն՝ Դուք հավանական չե՞ք համարում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիմակայության սրացումը մեր տարածաշրջանում:

– Ես պարզապես այս ընդհանուր համատեքստից առանձնացրեցի միայն Վրաստանին, որովհետև Աստված մի արասցե, եթե այստեղ հակամարտություն բռնկվի, կտուժեն և՛ Երևանը, և՛ Թբիլիսին, և՛ Բաքուն: Մենք՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, փոքր պետություններ ենք, բայց բոլորս էլ շահագրգռված ենք, որ տարածաշրջանում չստեղծվի պայթունավտանգ իրավիճակ:

– Իսկ ի՞նչ նշանակություն ունի ղարաբաղյան հակամարտությունը այդ իմաստով:

– Հակամարտության որևէ էսկալացիա լավ բանի չի հանգեցնում: Սա հիմքերի հիմքն է: Մենք մեր մաշկի վրա ենք զգացել, որ այսպիսի հակամարտությունները պիտի լուծվեն միայն խաղաղ ճանապարհով: Ցանկացած ռազմական բախում հղի է ծանրագույն հետևանքներով:

– Խնդիրն այն է, որ առայժմ հնարավոր չէ լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով:

Ցավոք սրտի, այո, դիվանագիտության պատմությունը չգիտի այնպիսի օրինակներ, որ այսպիսի բարդ հակամարտությունները լուծվել են խաղաղ ճանապարհով: Բայց մյուս կողմից՝ մի բան է, որ նմանատիպ խնդիրները հարյուր տարի առաջ լուծվում էին հրով և սրով, և բոլորովին այլ իրավիճակ է այսօր: Այնուամենայնիվ, մենք ապրում ենք 21-րդ դարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում