Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ո՞ւմ ազատությունն է ավելի ազատ

Վերջերս տպագիր լրատվամիջոցներից մեկում մի հոդված հրապարակվեց այն մասին, որ ներկայիս խորհրդարանում երբեք այսքան ցածր մակարդակ չի եղել։ Այդ հոդվածում հիշատակվել էր այն մասին, որ Կարեն Դեմիրճյանի ժամանակ այնպիսի կարգուկանուն էր տիրում նիստերի դահլիճում, որ որևէ պատգամավոր ավելորդ ծպտուն անգամ չէր հանում։ Մինչդեռ հիմա ԱԺ նիստերն անցնում են բավական թեժ վիճաբանությունների մթնոլորտում: Բանը հասնում է  անգամ հայհոյանքներին ու վիրավորանքներին, վերջերս էլ անգամ ձեռնամարտի, եթե պատգամավորները չմիջամտեին Հրանտ Բագրատյանի ու Վարդան Այվազյանի վեճին: Խորհրդարանում տիրող մթնոլորտի և բազմաթիվ այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հետ։

Պարոն Բաբայան, ինչպես գիտեք, վերջին շրջանում ՀՀ ԱԺ-ում հաճախակի ականատես ենք լինում պատգամավորների վիճաբանություններին։ Խորհրդարանի հնաբնակներից մեկը հայտնել էր, թե Կարեն Դեմիրճյանի ժամանակ որևէ պատգամավոր իրավունք չուներ անգամ ավելորդ ծպտուն հանելու։ Ըստ աղբյուրի՝ անգամ Տիգրան Թորոսյանի օրոք է եղել ավելի կարգուկանոն, քան հիմա է։ Արդյո՞ք այս իրավիճակի պատճառն ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանն է։

Եթե համեմատության մեջ քննարկման առարկա ենք դարձնում նիստերի դահլիճի կարգուկանոնը, ի դեպ՝ այդ բառի հետ այնքան էլ համաձայն չեմ, քանի որ խորհրդարանը կոլեգիալ մարմին է, ապա ոչ շատ վաղ անցյալի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ խորհրդարանում վաղուց վերացել են ֆիզիկական ուժի ցուցադրման դեպքերը, բարձրաձայն հայհոյանքները։ Կարծում եմ՝ դեռ չենք մոռացել շատ հայտնի դեպքերից մեկը, երբ բազմաթիվ պատգամավորներ հայհոյելով պարզապես հարձակվեցին կենտրոնական ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա ու բռունցքներով հաշիվներ մաքրելու փորձեր արեցին։ Ի դեպ, այդ ժամանակաշրջանում, ինչպես գիտենք, քննարկվող հարցերի քաղաքական սրությունն այնքան էլ բարձր չէր, որքան այսօր է։

Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի նախագահությանը, ապա վստահ եմ, որ քչերը կհամաձայնեն այդ հնաբնակի հետ, ով, գուցե առանց գիտակցելու, մեծահարգ պարոն Դեմիրճյանին որպես դասական դիկտատոր է ներկայացրել։ Վստահ եմ, որ չեք գտնի մեկին, ով օբյեկտիվորեն կպնդի, թե Կարեն Դեմիրճյանը բանեցնում էր ուժային մեթոդներ, ինչի հետևանքով պատգամավորները ավելորդ ծպտուն չէին հանում։ Այս ձևակերպումները, որն ինչ-որ հնաբնակ է իբր ներկայացրել, միաժամանակ վիրավորական են բոլոր պատգամավորների համար՝ այն պարզ պատճառով, որ պատգամավորն ամենաազատ պետական պաշտոնյան է մեր երկրում։ Պատգամավորներն ընտրյալներ են, որոնք ազատ են իրենց գործողություններում, անկախ են իրենց որոշումներում, և իրենց հիմնական առաքելությունը՝ բացի քվեարկելուց, հենց խոսելն է, քննադատելն ու առաջարկներ ներկայացնելը։ Եթե որևէ կերպ այս գործառույթներից մեկը ցանկացած եղանակով պատգամավորին արգելվի, ապա վստահաբար կարող ենք պնդել, որ պատգամավորն անելիք չունի խորհրդարանում։ Ասվածը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել, թե պատգամավորները պարտավոր են ելույթներ ունենալ, քննադատել։  Բայց այդ գործառույթներից որևէ մեկը որևէ եղանակով արգելելը ոչ այլ ինչ է, քան խորհրդարանի կործանման ճանապարհ։ Խորհրդարանի հենց այս գլխավոր առաքելության լավագույնս գիտակցման արդյունք է, որ այսօր, շնորհիվ ԱԺ նախագահ պարոն Սահակյանի, ունենք ազատականացված, կարծիքների ու քննադատությունների, ինչպես նաև առաջարկություններով հանդես եկող անկաշկանդ արտահայտվող պատգամավորներ։  Ընդ որում, Ազգային ժողովում պետք է լսելի լինեն անգամ ամենապոպուլիստական, ամենադատարկ թվացող կամ ամենադեմագոգ քննադատությունները։ Եթե ուսումնասիրենք խորհրդարանի պատմությունը, անգամ շատ կարճ պատմությունը, ապա կհամոզվենք, որ վերջին շրջանում է կայացել քննարկումների մշակույթը։ Վերջին շրջանում է միայն, որ մեծամասնությունը ոչ թե փորձում է լռեցնել քննադատությունը, այլ փորձում է դրանց հակադարձել փաստարկներով, քաղաքական քննադատությամբ։

Ինչ վերաբերում է նիստերի ընթացքում տիրող մթնոլորտին, ապա սուր քննադատությունները, վեճերն ու նաև հակադարձ վիրավորանքները հատուկ են գրեթե բոլոր զարգացած պետությունների խորհրդարաններին։ Ընդ որում, ավելի մեծ սրություն է նկատվում կառավարման խորհրդարանական  մոդել ունեցող զարգացած երկրներում։ Ի վերջո բազմիցս ենք համոզվել, որ բազմաթիվ դրական փոփոխությունները ծնունդ են առել հենց այդ սուր քննարկումների արդյունքում։ Հիշենք բոլորովին վերջերս կատարված փոփոխությունները նոր Ընտրական օրենսգրքում, ինչպես նաև բազմաթիվ այլ օրինակներ։

Բայց չէ՞ որ վերջին նախկին գումարման Ազգային ժողովում չէր լինում այսպիսի մթնոլորտ, այնուամենայնիվ՝ չե՞ք կարծում, որ պատգամավորների քննարկումները սրվել են հենց Գալուստ Սահակյանի նախագահության շրջանում։

Եթե նկատի ունեք ընդդիմություն-ընդդիմություն վերջին սուր բանավեճերը, ապա դրանում մեծ նշանակություն ունի նախընտրական շրջան լինելը։ Այնուամենայնիվ, փաստ է, որ խորհրդարանում այժմ տիրում է քաղաքական լուրջ մրցակցություն՝ ինչպես ընդդիմություն-իշխանություն, այնպես էլ ընդդիմություն-ընդդիմություն ձևաչափով։ Կասկածից վեր է, որ ցանկացած ազատ քննարկում, անգամ եթե այն ծայրահեղ սուր է, միտված է քննարկումների զարգացմանը, իսկ քննարկումները, ինչպես արդեն նշեցի, խորհրդարանի աշխատանքի հիմնական ձևն են։ Եթե գտնում եք, որ պարոն Սահակյանի օրոք է սկսել ծավալվել քննարկումների այսպիսի բազմազանություն, ապա դա նշանակում է, որ ՀՀ ԱԺ ներկայիս նախագահին է հաջողվել  ապահովել արդյունավետ պառլամենտական աշխատանքը։ Ինչպես գիտենք, պառլամենտ բառը ծագում է ֆրանսերեն parler բառից, ինչը նշանակում է «խոսել»։  Բոլոր այն դեպքերում, երբ պառլամենտում սկսում են շատ խոսել, շատ քննարկել, ապա նշանակում է, որ պառլամենտն իր գործառույթն է իրականացնում,  իսկ եթե խոսելը շատացել է հենց Գալուստ Սահակյանի նախագահության օրոք, ինչպես պնդում եք, ապա չենք կարող այլ եզրահանգման գալ, քան այն, որ հենց պարոն Սահակյանի նախագահության շրջանում է պառլամենտը զարգացել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում