Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամենաքիչը, որ պետք է անենք, դա եզրափակիչ դուրս գալն է. Վահագն Հարությունյան

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը մեկնարկում է Եվրոպայի փոքր երկրների առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի թիմը՝ ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը գլխավորությամբ արդեն Վրաստանում է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գլխավոր մարզիչը խոսեց իրենց մրցակիցների և ունեցած հնարավորությունների մասին: 

Պարոն Հարությունյան, նախապատրաստական ի՞նչ շրջան եք անցել:

-Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը մինչև Եվրոպայի առաջանության C դիվիզիոնին մասնակցելն Երևանում 13 օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց: Նաև ունեցան երկու ընկերական հանդիպումներ, որոնք օգնեցին նախապատրաստվել այս առաջնությանը: Մեր հավաքականի հիմնական կամզը՝  8 բասկետբոլիստներ Երևանից են, իսկ 4-ը՝ հրավիրված են Սիրիայից և Ռուսաստանից: Վերջիններս արտասահմանում են խաղում և բավականին մեծ փորձ ունեն:

Այս հավաքականը միասին աշխատելու փորձ ունեցե՞ր:

-Այո, նախորդ տարի 16 տարեկանների Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում երկրորդն էր: Նրանք փորձ ունեն միմյանց հետ խաղալու:

Բասկետբոլի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Անդորրայի հետ:Որքանո՞վ եք տեղյակ նրանց խաղաոճին:

-Դեռևս նախորդ տարի, երբ մասնակցում էինք այս մրցաշարին, մրցում էինք հենց նրանց հետ: Ինչպես որ մեքն գիտենք նրանց, նույնքան էլ նրանք են ծանոթ  մեր խաղաոճին: Բայց այն ժամանակ մենք 17 տարեկան էինք և չունեինք մեր 4 խաղացողներին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Անդորրայի հավաքականում ևս 4 նոր բասկետբոլիստներ են ավելացել: Սակայն դա մեզ մտածելու առիթ չի տալիս:

Ի՞նչ կասեք Ուելսի հավաքականի մասին, որի հետ երկրորդ հանդիպումն եքանցկացնելու:

-Քիչ առաջ հանդիպեցինք թիմին ճաշարանում: Մենք Ուելսի հավաքականի կեսին ծանոթ ենք: Նրանք ավելի բարձրահասակ խաղացող ունեն, նրանց միջին հասակը 1,75 սմ է: Ցավոք, չենք կարողանում ոչ մի տեսանյութ գտնել նրանց խաղերից, ինչպես նախորդ տարի էր: Անցած անգամ մենք հաղթեցինք նրանց 30 միավորի տարբերությամբ:

Պարոն Հարությունյան, եթե իրատես լինենքի՞նչ շանսեր ունենք այսառաջնությունում:

Ամենաքիչը, որ պետք է անենք, դա եզրափակիչ դուրս գալն է: Մենք մեր առաջ հենց այս խնդիր ունենք: Բայց նաև պետք է քաջ գիտակցենք, որ եթե հասել ենք եզրափակիչ, ապա ամենայն հավանականությամբ, մրցելու ենք Վրաստանի թիմի հետ: Եվ ես պատահականություն չեմ հանարում այն, որ այս մրցաշարն անցկացվում է հենց Վրաստանում:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում