Ֆրանսիայում ավարտին է մոտենում ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: Կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում ուժերը չափեցին Պորտուգալիայի և Ուելսի հավաքականները:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը խփած գնդակներով չփոխանակվեցին: Խաղակեսը նաև չառանձնացավ վտանգավոր պահերով: Կատարվեց ընդամենը 1 դիպուկ հարված: Գեղեցիկ անցումից հետո Գարեթ Բեյլի հարվածը կենտրոնով էր: Ռուի Պատրիսիուն վերահսկում էր դրությունն ու հեշտությամբ տիրեց գնդակին: Պորտուգալիայի ընտրանին ուներ տարածքային փոքրիկ առավելություն՝ 52:48:
Երկրորդ խաղակեսում պատկերն այլ էր: Արդեն 50-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը: 4 րոպե անց Լուիշ Նանին խփեց իր թիմի երկրորդ գոլն այս խաղում: 2:0 հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման ավարտը:
Պորտուգալիա – Ուելս՝ 20
1:0 Ռոնալդու (50′), 2:0 Նանի (54′)