«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտապն Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը:
«Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով նպաստել է իր նախորդ թիմի և Հայաստանի հավաքականի հաջողություններին: Մխիթարյանը թիմային ֆուտբոլիստ է` օժտված գերազանց խաղային որկաներով: Նա հիանալի է տեսնում խաղադաշտն ու գոլային հոտառություն ունի:
Ուրախ եմ, որ Հենրիխն ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Վստահ եմ, որ նա արագ կհարմարվի թիմում, քանի որ խաղաոճով համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր լիգային»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: