Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ: Մխիթարյանն իր ֆեյսբուքյան ջում գրում է.
«Երազանքս իրականացավ: Հպարտ ու հուզված եմ, որ միանում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, ակումբ, որի պատմությամբ ու հրաշալի երկրպագուներով հիացել եմ:
Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ սկսելու աշխատել մարզչի և նոր թիմակիցներիս հետ»: