Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրոպային ցույց տվեցինք, որ ունենք մարտունակ թիմ. Տիգրան Գյոկչյան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մի նոր էջ բացեց հայկական բասկետբոլի համար՝ հիմք դնելով ապագայի նոր և մեծ հաղթանակներին: Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ ծավալուն զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնությունը, խոսեց ապագայի տեսլականի մասին:

Պարոն Գյոկչյան, հիմա արդեն ունենք Եվրոպայի փոքր երկրներիառաջնության չեմպիոն հավաքական, ինչպե՞ս հավաքվեց  այդ թիմը:

-Հավաքականի ձևավորման ամբողջ գործընթացը տեղի ունեցավ Հայաստանից դուրս: Ամեն ինչ սկսվեց դեռևս 7 ամիս առաջ: Երբ պլանավորեցինք, որ պետք է ձևավորենք մարտունակ հավաքական: Սկսեցինք բանակցությունները տարբեր խաղացողների հետ, փնտրեցինք տարբեր խաղացողների Հայաստանում, Հայաստանից դուրս: Կային շատ բասկետբոլիստներ, բայց մի քանիսը տարբեր պատճառներով չկարողացան գալ:

-Իսկ հիմա ունե՞ք Ձեր ուշադրության կենտրոնում այլ բասկետբոլիստներ, ովքեր կարող են հրավիրել հավաքական:

-Իհարկե ունենք: Կան երեք չորս բասկետբոլիստներ, ովքեր շատ լավ խաղացողներ են և կարող են ուժեղացնել հավաքականի կազմը:

Խոսենք Եվրոպայի առաջնության մասին: Առաջին խաղում տպավորությունկար, որ մենք գիտենք մեր մրցակցին: Ո՞րն  էր այդ խաղում մեր ուժեղ կողմը:

Մոլդովայի հետ մեր առաջին խաղից առաջ մենք ուսումնասիրել էին նրանց բոլոր հանդիպումները, և հենց դա էր մեր ուժեղ կողմը: Մենք լավ գիտեինք, թե ինչպես է խաղում մրցակիցը: Գործդ ավելի է հեշտանում, երբ գիտես մրցակցիդ:

Արդյո՞ք, Անդորրայի հետ խաղում հուզմունքն էր պարտության պատճառը:

-Մենք տեսել էինք Անդորրայի խաղը, բայց ոչ հիմնական կազմով: Նրանք Ուելսի հետ խաղացել էին 3-րդ կազմով: Այդ էր պատճառը, որ չկարողացանք լավ հասկանալ նրանց խաղը: Անդորրայի խաղին վերաբերող շատ քիչ տեղեկություն կար համացանցում: Մյուս կողմից էլ, երբ Մոլդովային հաղթեցինք, տղաները մտածեցին, որ հաղթանակները պետք է հեշտությամբ տրվեն, բայց դա այդպես չէ:

Ի՞նչ կասեք Ուելսի հետ խաղի մասին:

Իհարկե, Ուելսի հավաքականը նույն մակարդակը չուներ ինչ Անդորրան և Մոլդովան: Բայց, երբ մենք խաղում ենք մեր խաղը և պաշտպանությունն աշխատում է, իսկ տղաներն էլ տրամադրված են՝ խաղը ստացվում էր:

-Արդյո՞ք, Իռլանդիայի հետ խաղն ավելի հանգիստ ստացվեց:

-Իռլանդիան այս մրցաշարի ամենաուժեղներից մեկն էր: Նրանք շատ կազմակերպված էին, բասկետբոլիստներն էլ բավականին ուժեղ էին: Նրանք  եվրոպական բասկետբոլ էին խաղում: Մեզ մնում էր միայն, որ մենք էլ թիմային բասկետբոլ խաղայինք: Ինչն արեցինք:

-Եզրափակչում կարծես գտե՞լ էիք Անդորրայի դեմ ճիշտ հակախաղը:

-Եզրափակչում վստահ էի, որ հաղթելու ենք: Քանի որ մարզիկներից ոչ մեկ վնասվածք չուներ և գերազանց էինք տրամադրված, ապացուցեցինք, որ մենք ամենաուժեղն ենք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

-Հիմա իրավունք ենք ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Ի՞նչ տեսլական ունեք ապագայի համար:

-Եվրոպային ցույց տվեցինք, որ ունենք մարտունակ թիմ: Բայց դժվար է պահել թիմը սահմանափակվելով հավաքականի խաղերով: Հիմա առավել կարևոր է բազային թիմ ստեղծելը, որ կարող է Ռուսաստանում կամ այլ լիգայում խաղալ: Կարող ենք ստեղծել ակումբ, որտեղ հանդես կգան այս բասկետբոլիստները, ովքեր միասին խաղալու փորձ ձեռք կբերեն և կլավացնեն հավաքականի արդյունքները:

-Արդեն մեկ օր է ինչ հայրենիքում եք, ի՞նչ արձագանքներ եք ստացել այս հաղթակից հետո:

-Եթե անկեղծ, ապա երբեք նման արձագանքի, նման ընդունելության չէի սպասում: Այս հաղթանակից հետո այդպիսի ընկերներ հիշեցին և նորից միմյանց տեսանք, ում տեսել էի 30 տարի առաջ: Նրանք, ոչ մի կապ չունեին բասկետբոլի հետ, բայց եկել էին ասելու, որ ուրախ են հավաքականի համար: Գալիս են, շնորհավորում են և ասում են, որ հպարտանում են հավաքականով: Մեզ ընդունեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

-Շնորհակալություն, նորանոր հաղթանակների բասեկտոբլի հավաքականին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում