Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Արարատցին խեղդամահ է արել տոկոսով փող տվող համագյուղացի կնոջը և հափշտակել նրա ոսկեղենը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Ստեփանյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Արմենը երկու անչափահաս երեխաների հայր է, զբաղվել է մասնավոր աշխատանքներով: Նրան մեղադրանք էր առաջադրված խմբի կազմում շահադիտական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ստեփանյանը գործով  չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով դիտավորյալ կյանքից զրկել է իր համագյուղացուն՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գ.-ին, ով երբեմն տոկոսով փող էր տալիս:

2014 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 17-ից մինչև հաջորդ օրվա առավոտ Ստեփանյանն ու անհայտ անձինք ցանկապատից ապօրինի մուտք են գործել Հերմինե Գ.-ի բակ, բացել են մուտքի դուռը, ներխուժել են տուն:

Ննջասենյակում հարձակվել են անկողնում պառկած կնոջ վրա: Հարվածել են նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, պատճառել են առողջության ծանր վնաս՝ գանգուղեղի փակ, բութ տրավմա, արյունազեղումներ:

Ծանր վնասվածք ստացած կնոջը գցել են անկողնու վրա: Ապա սավանը պատռել, կապել են նրա ձեռքերը, բութ, կոշտ առարկայով վնասել են տարիքով, չամուսնացած կնոջ… հեշտոցի շրջանը: Ավազակային հարձակմամբ հափշտակել են կնոջ կրած ոսկեղենը՝ մատանին ու ականջօղերը՝ 153 հազար դրամ ընդհանուր արժողությամբ:

Վերջում սեղմել են կնոջ պարանոցը, խեղդամահ են արել ու, վերցնելով հափշտակված ոսկեղենը, փախել են:

Դատարանում ամբաստանյալ Արմեն Ստեփանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե աշխատել է Արտաշատ քաղաքի հիվանդանոցի մոտ գտնվող օբյեկտում: Իր հետ աշխատել են նաև իր համագյուղացիներից:

Սեպտեմբերի 7-ին դիմավորել է զոքանչին, աշխատանքն ավարտել է ժամը 21-ի սահմաններում: Տղաներին տաքսիով ճանապարհել է գյուղ, ինքը գնացել է հիվանդանոց՝ այնտեղ պառկած կնոջ մոտ: Մնացել է մոտ կես ժամ, հետո տաքսիով գնացել է տուն:

Ժամը 24-ի սահմաններում գնել է ծխախոտ, մի քանի շիշ գարեջուր, իջել է իրենց տան նկուղ, որտեղ աղավնիներ է պահում: Գարեջուրը խմել է, մի ժամ հետո տուն է գնացել ու քնել է:

Հաջորդ օրը մայրն արթնացրել է վաղ առավոտյան: Վերցրել է գործընկերներին, տաքսիով գնացել են Արտաշատ: Այնտեղ են եղել ժամը 7-8-ի սահմաններում:

Կնոջն ասել է, թե գումար չի ճարել: Կինը զանգել է եղբորը, գումար է խնդրել: Ինքը մի քանի րոպե է մնացել կնոջ մոտ:

Հետո գնացել է Երևան: Զանգել է իր ընկեր Արսենին, ասել է, թե ոսկի կա գրավ դնելու, բայց իր անձնագիրը չի գտնում, խնդրել է այդ հարցում օգնել: Հանդիպել է Արսենին: Նա ընկերոջ անունով գրավադրել է ոսկեղենը, 63 հազար դրամը տվել է իրեն:

Ինքն իր համար հագուստ է գնել, քանի որ բանվորական շորերով է եղել: Այդ հագուստի վրա ծախսել է զոքանչի տված 3 հազար ռուբլին:

Հետո գնացել է եղբոր տուն, վերցրել է 160 կամ 170 հազար դրամ: Վերադարձել է Արտաշատի հիվանդանոց, բժշկին է տվել 170 հազար դրամ, կնոջը դուրս են գրել:

Պատահական տաքսիով կնոջ, մոր ու երեխաների հետ վերադարձել է տուն և տանից դուրս չի եկել:

Հաջորդ օրը գնացել է աշխատանքի: Գործընկերոջ տատիկը զանգել ու տեղեկացրել է, որ համագյուղացի Հերմինեին տան մեջ սպանել են:

Արմեն Ստեփանյանը նշել է, որ եղել են դեպքեր՝ տուժող Հերմինեն իրեն գումարով օգնել է, եղել են դեպքեր՝ ինքն է նրան օգնել: Երբ գումար չի ունեցել, Հերմինեն իրեն է տվել իր ոսկեղենը, որ գրավ դնի, հետո վերադարձնի:  Հերմինեն միշտ ցանկացել է օգնել իրեն:

Ինքը Հերմինեին վերջին անգամ հանդիպել է սեպտեմբերի 5-ին: Պարտքով փող է խնդրել: Հերմինեն փող չի ունեցել, տասն օրով իրեն է տվել իր ոսկե զարդերը ու խնդրել է, որ ժամանակին վերադարձնի:

Հենց Հերմինեի տված ոսկեղենն է ինքը գրավադրել Երևանում: Այդ ոսկեղենը հետագայում ճանաչվել է Հերմինեի հարազատների կողմից…

Ըստ Արմենի՝ Հերմինեն ասել էր, թե մահճակալ է վաճառում, ինքը մոր հետ գնացել է մահճակալը տեսնելու, հնարավոր է՝ այդ ժամանակ է մահճակալի վրա կամ նրա տան գույքի վրա թողել իր մատնահետքերը…

Ինքը Հերմինեին չի սպանել, իսկ ոսկե զարդերը Հերմինեն իրեն է տվել սեփական ցանկությամբ…

Նախաքննության ժամանակ Արմենն ասել էր, թե համագյուղացի Հերմինեի հետ բոլորովին չի շփվել, միայն իմացել է, որ նա տոկոսով փող է տալիս, սակայն ինքը նրանից գումար չի վերցրել, անգամ չգիտի, թե նրա տունը քանի սենյակ ունի…

Տուժողի եղբայրը հայտնել է, թե Հերմինեին վերջին անգամ տեսել է սեպտեմբերի 7-ին, ոսկեղենը նա կրում էր, հետևաբար չէր կարող սեպտեմբերի  5-ին իր մատանին ու ականջօղերը տված լինել Արմեն Ստեփանյանին…

Դատարանը Արմեն Ստեփանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի միայն 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար: Իսկ խմբի կազմում սպանությունը կատարված լինելը ՝ նույն հոդվածի նույն մասի 7-րդ կետով, դատարանը հաստատված չի գնահատել, քանզի որևէ մեկը, բացի Արմեն Ստեփանյանից, բացահայտված չէ գործի քննությամբ:

Արմեն Ստեփանյանը դատապարտվել է 15 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ից:

Պատժի կրման ընթացքում Արմեն Ստեփանյանի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում, քանի որ նրա մոտ ախտորոշվել են հոգեկան ու վարքային խանգարումներ, թմրանյութերի և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածության հետևանքով կախվածության համախտանիշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում