Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Ադրբեջանը գրավել է ոչ մեծ, բայց ռազմավարական կարևորության տարածքներ. Միջազգային ճգնաժամային խումբ

Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) զեկույց է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որում անդրադարձ է կատարվել ապրիլի 2-5-ը Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված մարտերին:

«Մարտերում երկու կողմից սպանվել է մինչև 200 մարդ: Մարտերը ազգայնական ուժգին զգացմունքներ են առաջացրել երկու երկրներում էլ: Ադրբեջանը գրավել է ոչ մեծ, սակայն ռազմավարական կարևորության տարածքներ»,- ասված է հայտարարության մեջ:

Զեկույցը մեծապես կարևորել է հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջընթացը բանակցությունների ընթացքում, համոզմամբ, որ ռազմական էսկալացիայի վերսկսումն ըստ ամենայնի կլինի ավելի կործանարար, քան ապրիլին էր, և գոյություն ունի ռիսկ, որ այդ դեպքում կօգտագործվեն մեծ հեռահարության «երկիր-երկիր» դասի հրթիռներ, և զոհերի թիվը կլինի ավելի մեծ, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում:

«Ռազմական գործողությունների արդյունքում՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունն ապրիլին ավելի շատ է պատրաստ եղել ռազմական լուծմանը, քան վերջին 25 տարում երբևիցե:
Ռուսաստանն իրեն դիտարկում է որպես այդ հակամարտությունում տարածաշրջանային դատավոր, իսկ Թուրքիան էլ Ադրբեջանի հետ ծավալել է ռազմական համագործակցություն, էներգետիկ առանցքային գործընկերություն, քաղաքական ու տնտեսական սերտ հարաբերություններ: Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու սահմանի բացումը, շաղկապում է (Ղարաբաղյան) հակամարտության կարգավորման հետ:
Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության հարցում ներկայանում է որպես առանցքային միջնորդ և անվտանգության երաշխավոր, ինչպես նաև ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դերը տարածաշրջանում, որը նա համարում է իր արտոնյալ շահերի գոտի»,- իրավիճակն այսպես է ներկայացվում հայտարարությունում:

Զեկույցում հիշատակվում է մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների մասին, ընդգծվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները պետք է միջնորդական ջանքերին մասնակցեն քաղաքական բարձր մակարդակով, որպեսզի անհրաժեշտ կշիռ ու արագության զգացում հաղորդեն դրանց. «Համանախագահները պետք է ճնշում բանեցնեն կողմերի վրա զիջումների հասնելու համար: Մասնավորապես, Հայաստանը պետք է վերադարձնի ադրբեջանական տարածքները, իսկ Ադրբեջանը ԼՂ-ին շնորհի ուժեղ, միջազգայնորեն աջակցություն վայելող անվտանգության միջանկյալ կարգավիճակ»:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ ԵՄ-ն և հատկապես ԵԱՀԿ-ում ներկայումս նախագահող Գերմանիան պետք է քաղաքական մեծ աջակցություն ցուցաբերեն Մինսկի խմբին, այդ թվում նաև Երևանի ու Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների միջոցով:

Զեկույցի հեղինակները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ են տվել օգտվել ապրիլյան մարտերից հետո Ղարաբաղյան հիմնախնդրի վրա միջազգային հանրության մեծացած ուշադրությունից և աջակցել բանակցային գործընթացին, մեծապես պահպանել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից, քայլեր ձեռնարկել երկխոսություն ապահովելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում