Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Լոռիում 24-ամյա երիտասարդը բռնաբարել ու սպանել է ընկերոջ 60-ամյա չամուսնացած հորաքրոջը՝ ասելով, որ սիրում է այդ տարիքի կանանց

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Ղավալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Արթուր Ղավալյանը մեղավոր է ճանաչվել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարության, սպանության, սպանության փորձի համար:

Ծանր հանցանքների կատարման ժամանակ՝ 2014 թվականի սեպտեմբերին, ըստ դատական ակտի, Արթուր  Ղավալյանը 24 տարեկան էր, իսկ դատավճռի հրապարակման պահին նա արդեն 26 տարեկան էր:

Արթուր Ղավալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքների համար, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննության ժամանակ նա ցուցմունքներ տվել էր: Այդ ցուցմունքները հրապարակվեցին դատարանում:

Վանաձորում ծնված Արթուրը 2-3 տարեկանում ծնողների հետ մեկնել է Ռուսաստան, այնտեղ է ստացել 9-ամյա կրթությունը: 2010 թվականին նա վերադարձել է Հայաստան, ծառայել է բանակում:

Զորացրվելուց հետո Արթուրը մնացել է Լոռու մարզի գյուղերից մեկում ապրող մորաքրոջ տանը, որոշ ժամանակ աշխատել է Վանաձորում՝ որպես ավտոլվացող:

Արթուրն ընկերություն է արել մորաքրոջ գյուղի տղաների, այդ թվում՝ ապագա տուժող Րաֆֆիի հետ, մի քանի անգամ հյուր է եղել վերջինիս տանը, որտեղ բնակվում էր նաև Րաֆֆիի 60-ամյա հորաքույրը:

Արթուրին շրջապատում «Ռուս» էին անվանում:

Նախաքննական ցուցմունքում անդրադառնալով Րաֆֆիենց տանը կատարված ծանր հանցագործություններին՝ Արթուր Ղավալյանն ասել է, թե չի հավատում, որ ինքը կարող էր մարդ սպանել: Բայց եթե կատարել է այն արարքները, որոնց համար կասկածվում է, ապա դրանք կատարել է չգիտակցված՝ ալկոհոլի ազդեցության տակ: Ինքը Րաֆֆիին ու նրա հորաքրոջը վատ բան ցանկանալ, նրանց նկատմամբ վատ արարքներ կատարել չէր կարող, եթե գործեր սթափ ուղեղով: Երևի «ուղեղը անջատված է եղել»… Րաֆֆիի հորաքրոջ նկատմամբ ինքը սեռական ցանկություն չի ունեցել, քանի որ այդ կինն իր մոր տարիքի հիվանդ անձնավորություն էր…

Ըստ քրեական գործի նյութերի՝ Րաֆֆիի հորաքույրը մանկուց առողջական խնդիրներ էր ունեցել՝ լսողության հետ կապված: Նա ամուսնացած չէր եղել:

Րաֆֆիի ծնողները զբաղվում էին անասնապահությամբ: Ամռանը անասուններին տանում էին սարատեղ, մնում էին սարատեղում: Րաֆֆիի խնամքով զբաղվում էր հորաքույրը:

Րաֆֆին Արթուր Ղավալյանի հետ ծանոթացել էր դեպքից մոտ հինգ ամիս առաջ: Րաֆֆիի բնութագրմամբ՝ Արթուրը սթափ ժամանակ հանգիստ բնավորություն ուներ, իսկ երբ խմում էր, դառնում էր անկառավարելի և դյուրագրգիռ:

Երբեմն Արթուրն ընկերներին առաջարկում էր գնալ մարմնավաճառների մոտ: Իսկ երբ նա մի քանի անգամ այցելել է Րաֆֆիենց տուն, վերջինիս հորաքույրը Րաֆֆիին ու մի քանի մերձավորների ասել է, թե Արթուրը «լկտի նայվածքներ» է գցել  իր կողմը, իրեն «շոռել է»:

Հորաքրոջ ասածներին հարազատները լուրջ չեն վերաբերվել, կատակել են, մտածել են՝ հորաքույրն ավելորդ կասկածամտություն է հանդես բերել կամ սխալ է հասկացել Արթուրի «բնական նայվածքը»:

Դեպքի օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 13-14-ի սահմաններում Րաֆֆին երկու ընկերոջ հետ Վանաձորում է եղել: Սրճարանում սուրճ են խմել: Րաֆֆին զանգահարել է ավտոլվացման կետում աշխատող Արթուրին ու նրա խոսելու տոնից հասկացել է, որ նա խմած է:

Իմանալով Արթուրի բնավորությունը՝ Րաֆֆին ընկերներին խնդրել է, որ գնան ավտոլվացման կետ, Արթուրին իրենց հետ մեքենայով գյուղ տանեն:

Գնացել են Արթուրի աշխատավայր, որտեղ Արթուրը հայհոյել է անհասցե, հրաժարվել է մեքենա նստել, ապտակել է տղաներից մեկին: Րաֆֆին ու ընկերները հեռացել են:

Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում Րաֆֆին ու ընկերը՝ Արտյոմը, կանգնած էին գյուղի՝ «Կտտի բուդկա» կոչվող տնակի մոտ: Արթուրը տաքսիով մոտեցել, իջել է մեքենայից: Նա Րաֆֆիից ու Արտյոմից ներողություն է խնդրել ցերեկը իր դրսևորած վարքագծի ու ապտակի համար:

Մոտ կես ժամ անց Րաֆֆին Արթուրի հետ գնացել է իրենց տուն: Արթուրը սպասել է դրսում, Րաֆֆին տուն է մտել: Տանը միայն հորաքույրն էր: Րաֆֆին նրան խնդրել է կովերի կաթն ամբողջությամբ չօգտագործել, քանի որ կաթի մի մասը պետք է վաճառեր:

Այնուհետև Րաֆֆին տանից դուրս է եկել, Արթուրի հետ նորից գնացել են դեպի «Կտտի բուդկա»:

Ճանապարհին Արթուրն անսպասելիորեն ասել է, թե ցանկանում է տուն գնալ: Նա Րաֆֆիին թողել ու հեռացել է:

Րաֆֆին որոշ ժամանակ մնացել է գյուղամիջում: Ժամը 22-ի սահմաններում նա տուն է գնացել: Տեսել է, որ իրենց տան դարպասները ներսից փակ են: Իրենց տան մուտքի մոտ նա տղամարդու կոշիկներ է տեսել: Տան մուտքի դուռը բաց էր:

Րաֆֆին վախեցել է, որ տուն գող է մտել: Նա անմիջապես իր կասկածի մասին հայտնել է հարևանությամբ ապրող հորեղբոր կնոջը, հարևաններին, զանգել ու կանչել է իր ընկեր Դավիթին:

Հարևաններից մեկը կանգնել է դարպասի մոտ, մնացածը բակ են մտել: Բակի սեղանին դրված ծալովի դանակը վերցնելով՝ Րաֆֆին մոտեցել է մուտքի դռանը: Նա նայել է պատուհանից ու միացված հեռուստացույցի լույսի տակ տեսել ու ճանաչել է ներսում գտնվող տղամարդուն: Դա Արթուր Ղավալյանն էր, ով քիչ առաջ իր հետ էր ու հրաժեշտ էր տվել՝ ասելով, թե տուն է գնում… Բայց, փաստորեն, մորաքրոջ տուն գնալու փոխարեն Արթուրը մտել էր Րաֆֆիենց տուն…

Րաֆֆին կասկածել է, որ Արթուրն իրենց տուն բարի նպատակով չի մտել: Նա զայրացած ձայն է տվել Արթուրին, պահանջել է դուրս գալ: 1-2 րոպե անց տնից դուրս է եկել Արթուրը՝ մինչև գոտկատեղը՝ մերկ, միայն անդրավարտիքով: Նրա ամեն ձեռքին մի դանակ կար: Դանակներից մեկը՝ գունավոր բռնակով, նա նետել է Րաֆֆիի ուղղությամբ ու փորձել է փախչել:

Արթուրի փախուստը խանգարելու նպատակով Րաֆֆին բռնել է նրա ձեռքից ու հարցրել է, թե ի՞նչ էր անում այդ ժամին իրենց տանը:

«Քեզ էի սպասում»,- պատասխանել է Արթուրը ու ձեռքին մնացած դանակով հարվածել է Րաֆֆիի կրծքավանդակի ձախ կեսին՝ սրտի շրջանին: Հետո փորձել է նորից հարվածել:

Այդ ժամանակ Րաֆֆին, պաշտպանվելով ու գտնվելով անհրաժեշտ պաշտպանության վիճակում, իր ձեռքին եղած ծալովի դանակով հարվածներ է հասցրել Արթուրի մարմնին, բայց չի կարողացել նրան բռնել ու պահել:
Դանակահարված Արթուրը կարողացել է փախչել: Նա հրել է իր ճամփան փակելու փորձ անող կնոջը՝ Րաֆֆիի հորեղբոր կինն էր: Վերջինիս հրելով ու վայր գցելով՝ Արթուրը ոտքը դրել է ընկած կնոջ ուսին, ցատկել է դարպասի վրայով ու փախել է:

Դեպքի վայր հասած ոստիկանները Րաֆֆիին տարել են հիվանդանոց: Րաֆֆիի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Բժշկական միջամտության շնորհիվ նրա կյանքը փրկվել է:

Րաֆֆիենց տուն մտած մարդիկ հատակին արյան հետքեր են տեսել: Իսկ ննջասենյակի հատակին դանակահարված ու սպանված ընկած էր Րաֆֆիի 60-ամյա հորաքույրը: Կինը մերկ էր: Դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ սպանելուց առաջ հանցագործը բռնաբարել է կնոջը, նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Սպանվածի մարմնին՝ հիմնականում պարանոցի ու դեմքի շրջաններում, հասցված էին դանակի մահացու հարվածներ՝ ընդհանուր թվով՝ 10 հարված:

Գործի քննության ժամանակ Րաֆֆիենց հարևանը հայտնել է, որ դեպքի օրը տեսել է, թե ինչպես է Րաֆֆին Արթուրի հետ տուն եկել: Ներս է մտել միայն Րաֆֆին, Արթուրը մնացել է դրսում կանգնած: Նա անհասցե հայհոյանքներ է տվել, ինչից հարևանը ենթադրել է, որ նա խմած է:

Քիչ անց հարևանը տեսել է, որ Րաֆֆին դուրս եկավ տանից ու Արթուրի հետ հեռացավ:

Իսկ կես ժամ անց նույն հարևանը նկատել է, որ Րաֆֆիենց բակ է մտնում  Արթուրը: Վերջինս ներսից փակել է դարպասը, մուտքի մոտ հանել է կոշիկներն ու տուն է մտել: Հարևանը մտածել է, որ Րաֆֆին ներսում է, դրա պատճառով չի անհանգստացել: Հակառակ դեպքում, ըստ հարևանի, ինքն անպայման կգնար Արթուրի հետևից, քանի որ վերջինս իրեն դուր չէր գալիս…

Այս նույն վկան հայտնել է, թե դեպքից մոտ մեկ ամիս առաջ՝ Րաֆֆիի ծննդյան օրը, նրանց բակում հաց էին ուտում: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Արթուրը անպարկեշտ արտահայտություններ է արել Րաֆֆիի հորաքրոջ հասցեին, ասել է, թե կցանկանար նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ, քանի որ սիրում է այդ տարիքի կանանց…

Ըստ հարևանի՝ ինքը նախատել է Արթուրին, ցանկացել է նույնիսկ ապտակել նրան, բայց Արթուրն ասել է՝ կներես, ու խնդրել է իր ասածները Րաֆֆիին չհայտնել…

Դեպքի վայրից հեռանալով՝ դանակի հարվածից վնասված Արթուրը թափառել է, ապա զանգահարել է իր բարեկամներին, ասել է, թե ոտքով Սպիտակից գնում է Վանաձոր՝ մտքերի հետևից ընկած՝ քայլում է անորոշ…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Արթուր Ղավալյանի մարմնին առկա են եղել դանակով հասցված 7 վնասվածքներ, որոնցից 2-ը՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող: Նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնաս:

Քննությամբ հաստատվել է, որ այդ վնասվածքները պատճառած Րաֆֆին կատարել է իրավաչափ գործողություններ՝ պաշտպանվելով դանակով իր վրա հարձակված, մինչ այդ իրենց տուն ներխուժած, իր հորաքրոջը բռնաբարած ու սպանած Արթուրից:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական-դատանարկոլոգիական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Արթուր Ղավալյանը ճանաչվել է մեղսունակ: Ըստ եզրակացության՝ «Արթուր Ղավալյանի մոտ ալկոհոլային խմիչքների օգտագործումը կործանարար է, բայց՝ առանց հիվանդությանը բնորոշ ախտանիշների: Ախտորոշումը՝ ալկոհոլի կործանարար գործածում, տրավմատիկ անձ»:

Քանի որ հանցանքը կատարելու պահին Արթուր Ղավալյանը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, բացառվել է նրա մոտ ֆիզիոլոգիական աֆեկտի կամ այլ հուզական վիճակների ախտորոշումը:

Առաջին ատյանի դատարանը հաստատված է գնահատել նաև, որ վերը ներկայացված հանցավոր արարքներից բացի՝ ավելի վաղ Արթուր Ղավալյանը 2014 թվականի օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Վանաձորի տներից մեկի բակից հափշտակել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, այդ մեքենայով մեկնել է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղ:

Գիշերվա ժամը 3-ի սահմաններում նա գողություն կատարելու նպատակով մտել է այդ գյուղի բնակիչներից մեկի տուն, հափշտակել է ընդհանուրը՝ 463 հազար դրամի գույք՝ դյուրակիր համակարգիչ, բջջային հեռախոս, կանացի պայուսակ… Տանը գտնվողներից՝ երիտասարդ հարսը երեխայի լացի ձայնից արթնացել, սենյակում ինչ-որ կերպարանք է տեսել: Մտածել է՝ սկեսուրն է, հարցրել է՝ մամ, դո՞ւ ես: Բայց կերպարանքը հանկարծ կքանստել է, ապա վերցրել է կնոջ պայուսակը, այլ իրեր ու փախել է:

Կինը աղմուկ է բարձրացրել, արթնացրել է ընտանիքի անդամներին, բայց մինչ նրանք կհասկանային՝ ինչ է կատարվել, Արթուր Ղավալյանը գողոնը ձեռքին փախել է մուտքի դռնով՝ այդ տան բակում թողնելով արդեն հափշտակած «ՈւԱԶ»-ը:

Այս գողությունից մեկ ամիս էլ չէր անցել, երբ Արթուր Ղավալյանը ներխուժել էր իր ընկեր Րաֆֆիենց տուն…

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Ղավալյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության, սպանության փորձի, բռնաբարության, բռնի սեքսուալ գործողությունների և այլ հանցագործությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին, 139 հոդվածի 1-ին մասերով, 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 183 հոդվածի 1-ին մասով:

Արթուր Ղավալյանը վերջին հաշվով դատապարտվել է 20 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 22-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը: Նա խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, կամ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության, կամ պատժի մասով փոփոխել դատավճիռն ու Արթուր Ղավալյանին դատապարտել ավելի մեղմ պատժի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում