Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Սերժ Սարգսյանի ավետարանը

Ետպատերազմական ներհայաստանյան վայրիվերումների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սպառնալից զարգացումների, Հռոմի Պապի՝ հայաստանյան ուխտագնացության, ՀՀ ՀՕՊ համակարգը Մոսկվային հանձնելու քաղաքական սակավամտության և խորացող ամառային տապի խառնարանում վերստին հայտնվեց Սերժ Սարգսյանը (թեպետ չէր էլ հեռացել) և հայկական ֆիլմի հայտնի հերոսի՝ մասամբ փոխված ձևակերպմամբ հայտարարեց՝ եկել եմ ասեմ, որ չեմ հեռանալու: Հայկական ժողովրդական առածը՝ «Գայլի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ շուտ արեք, ոչխարը գնաց», Սերժ Սարգսյանի մասին է և նրա համար:

Սերժ Սարգսյանի ավետարանն այլ է. նրա ավետարանն իշխանությունն է և դրա պահպանումը, որի պատգամներին է նա միայն ականաջալուր: Ասել է թե՝ իր իսկ պատգամներին, որոնք նա սահմանել է իր և այլոց, ընդհանրապես՝ ՀՀ քաղաքացիների համար: Սերժ Սարգսյանն իր ավետարանի թե՛ հեղինակն է, թե՛ մեկնիչը, և այդ ավետարանն արդեն 23 տարի է փորձում է պարտադրել մեզ: Եվ այժմ հայկական ժողովրդական առածի գայլի նման նրա գլխին օրինականության, արդարության, պետության ինքնիշխանության, ազատ ընտրությունների քաղաքական ավետարանը կարդալիս նա նայում է հեռացող հոտի ուղղությամբ:

Սերժ Սարգսյանի ավետարանն ուրիշ է:

Հունիսի 27-ին՝ Հռոմի Պապի՝ Հայաստանից մեկնման հաջորդն օրն իսկ, այդպես էլ անհաղորդ մնալով նրա պատգամներին, Reuters գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը բացահայտեց-հռչակեց առաջիկա քաղաքական տարվա իր ուղեգիծը: Այսպես: Անդրադառնալով 2017թ. ԱԺ ընտրություններին՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու»: Լրագրողի միամիտ հարցին, թե՝ «Դա սպասելի՞ է», Սարգսյանն ի պատասխան քահ-քահ ծիծաղելով՝ նետում է՝ «Ո՛չ»: Արևմտյան առաջավոր լրատվական գործակալության լրագրողուհին չի էլ փորձում ճշտել՝ իսկ ինչու՞ ոչ. ընտրություններում դա միանգամայն հնարավոր է: Հավանաբար Սարգսյանի «կատակը» Reuters-ի լրագրողուհին լուրջ չէր ընդունել:

Ընդհանարապես, Արևմուտքն արդեն 21 տարի է դեմքի լուրջ արտահայտությամբ, սակայն միանգամայն անլուրջ է վերաբերում ՀՀ իշխանությունների՝ անօրեն ընտրությունների միջոցով իշխանությունը չհանձնելու անհագուրդ ձգտումներին: Սերժ Սարգսյանը դա լավ գիտե. հայաստանյան յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո թեթև «հիասթափություն» ապրող Արևմուտքը Սարգսյանի «Ոչ»-ին վերաբերում է ըմբռնումով՝ որպես նախատեսվող անխուսափելի իրողության: Արևմուտքի համար հավանաբար ավելի նախընտրելի է, որ Սարգսյանն ի սկզբանե կանխորոշի ընտրությունների «արդյունքը», քան վարվի այնպես, ինչպես վարվեց ԵՄ Ասոցացման և ազատ ու համապարփակ առևտրի համաձայնագրի դեպքում՝ 4-5 տարի բանակցելուց հետո հրաժարվելով այն ստորագրել: Արևմուտքին, ի վերջո, կանխատեսելի Սերժ Սարգսյանն է հարկավոր:

Կանխատեսելի Սերժ Սարգսյան է հարկավոր նաև հայաստանյան կուակցություններին, ում հետ նրանք կարողանան հիմնավորապես պայմանավորվել խորհրդարանական մանդատների համար: Այդ իսկ պատճառով կուսակցական գործիչները լռելյայն ընդունեցին Սարգսյանի՝ Reuters-ի միջոցով փոխանցած հայտարարություն-ուղերձը:

Հայաստանում անսահմանափակ իշխանություն ու ազդեցություն ունեցող և ժողովրդավարական մտածողությունից զուրկ գործիչների համար թե՛ զավեշտալի, թե՛ անընդունելի է քվեատուփի մեջ քվեաթերթիկ գցելու միջոցով իշխանության հանձնումը և իրենց իշխանազրկումը: Նաև այդ պատճառով է, որ Հայաստանում իշխանության փոխանցումը ընտրությունների միջոցով դարձել է անհնար: Հայաստանը Սերժ Սարգսյանի «Ոչ»-ի հանգույն քաղաքական հայտարարություններ մեկ անգամ չէ, որ լսել է: 1996թ. սեպտեմբերին ՀՀ նախագահի աղմկահարույց և կեղծված ընտրություններից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը նույնպես հայտարարում էր, որ «եթե ընդդիմությունը 100 տոկոսով էլ ձայն հավաքեր, իշխանությունը չէինք տալու»: Սերժ Սարգսյանն այդ ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության նախարարն էր:

Reuters-ին՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ներքաղաքական զարգացումների նաև այլ շերտեր է բացահայտում: «Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու»՝ Սարգսյանի հռետորական այս հարցադրումը վկայում է, որ վերջինս անտեղյակ է, որ քաղաքականության մեջ հնարավոր է այսօր լինել իշխանություն, վաղը՝ ընդդիմություն, և հակառակը: Սարգսյանն իր այդ հայտարարությամբ փակում է իր՝ ընդդիմություն դառնալու հեռանկարը: Նա այդ քաղաքական հեռանկարը գոցում է նաև հայաստանյան՝ այսօրվա կամ վաղվա ընդդիմադիր կուսակցությունների և գործիչների համար՝ ելնելով այն հարցադրում-կանխադրույթից, թե ի՞նչ գործ ունեն նրանք քաղաքականության մեջ, եթե իշխանություն չեն: Սերժ Սարգսյանի քաղաքական սիլոգիզմն անթերի է գործում: Լավ ընդդիմությունը չեղած ընդդիմությունն է. այսպիսին են Սարգսյանի պատկերացումները ընդդիմադիր գործունեության մասին: Այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտը դարձրել է հենց այնպիսին, ինչպիսին ինքն է կամենում տեսնել՝ միակուսակցական և բացակա ընդդիմությամբ:

Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը նաև վկայում է, որ նա գիտե, որ իշխանազրկված ՀՀԿ-ն կփլուզվի այնպես, ինչպես ժամանակին փլուզվեց ՀՀՇ-ը: Այն ժամանակ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմում մնացին վերջինիս հավատարիմ մարդիկ, սակայն ո՞վ կմնա իշխանազրկված ՀՀԿ-ում: Սերժ Սարգսյանի հայտարարությունը նաև այդ հեռանկարի հստակ գիտակցումից է:

Սարգսյանի հայտարարություն-ուղերձն ի ցույց է դնում այն թյուրիմացությունը, որի ծուղակում հայտնվել է նա: Նախ, նա թյուրիմացաբար կարծում է, թե քաղաքական գործունեության պարտադիր պայմանը պաշտոնի առկայությունն է. պաշտոն ունես՝ քաղաքական գործիչ ես, պաշտոն չունես՝ ի՞նչ գործ ունես քաղաքականության մեջ. սա է քաղաքական ավետարանն ըստ Սարգսյանի: Բացի այդ: Սարգսյանը քաղաքական գործունեությունը շփոթում է ներիշխանական խարդավանքների հմուտ իրականացման, կուսակցությունների և անհատ գործիչների ֆինանսական հոսքերի ամբողջական վերահսկման, Հայաստանի ինքնիշխանության վաճառքի՝ ինքն իրեն վերագրած իրավունքների հետ:

Սարգսյանի քաղաքական ավետարանը կազմվել-գրվել-ձևավորվել է 1979-88 թթ. երբ նա Ստեփանակերտի ԼԿԵՄ և կոմկուսի կենտկոմներում կոմերիտական և կումունիստական գործունեությամբ էր զբաղվում: Այն ժամանակ, երբ երբեմնի ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմում էր: Թեպետ ո՞վ գիտե, գուցեև այն ժամանակ նա ավելի՞ քաղաքական գործիչ էր, քանի հիմա՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարում:

Այս տարվա հունիսի 27-ին Reuters-ին տված հարցազրույցում Սարգսյանը, փաստորեն, հայտարարում է, որ չի պատրաստվում հանձնել իշխանությունը ընտրություններում նաև 2017 թվականին: Եվ նրա չարագուշակ քահ-քահ ծիծաղը վկայում է՝ Սարգսյանը չի կատակում:

Թվում է, թե Սերժ Սարգսյանն իշխանությունը չհանձնելու ինքնաերդում է տվել՝ երդվելով իր իսկ՝ Սերժ Սարգսյանի ավետարանի վրա:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում