Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Թուրքիայի պատասխան հարվածներն ուղղված կլինեն ՀՀ տարածքին, բայց դա չի լինի նպատակային քայլ Հայաստանի դեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը: Զրուցելու ենք ՆԱՏՕ-Ռուսաստան, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների և մեր տարածաշրջանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին:

– Ընհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեք այսօր ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, մասնավորապես՝ դիմակայությունը Արևելյան Եվրոպայում, Սևծովյան տարածաշրջանում, ընդհանուր վիճակը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

– Այս բոլոր զարգացումները, թերևս, բավականին տրամաբանական են՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին՝ նկատի ունեմ նախևառաջ Ղրիմի բռնակցումը, որովհետև գիտակցում եմ, թե իրականում ինչ տեղի ունեցավ միջազգային իրավունքի և ընդհանուր աշխարհակարգի տեսանկյունից: 1945 թվականից ի վեր նման գործողություններ չէր կիրառել ոչ մի պետություն: Եթե հիշենք, ապա վերջինը մեր հիշողության մեջ կլինի 1991թ. Քուվեյթի բռնակցումը Իրաքի կողմից, և շատ լավ հիշում ենք, թե ինչպիսի պատասխան եղավ ամբողջ միջազգային հանրության կողմից:

Ըստ էության, Ռուսաստան-Արևմուտք բարեկամական հարաբերությունները սկսեցին սառել դեռ 90-ականների վերջից: Դա պայմանավորված էր նաև երկրորդ չեչենական պատերազմով: Այսօր մենք ունենք լրիվ այլ աշխարհ՝ աշխարհաքաղաքական և անվտանգության սպառնալիքների տեսակետից, այլ միջավայր և այլ իրականություն: Այն, որ ՆԱՏՕ-ն փաստորեն ավելի է մոտեցնում իր ռազմական ուժը դեպի Ռուսաստանի սահմաններ, պայմանավորված է նաև այս բոլոր գործոններով, որոնք կան, բայց, իհարկե, միայն դրանք չեն, դրանք կարելի է երկար թվարկել: Այստեղ պետք է հիշել, որ այսօր ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ սահմանակից պետությունները (դրանք նախկին ԽՍՀՄ հանրապետություններն են, մերձբալթյան երկրները, նաև նախկին սոցիալիստական Վարշավյան պակտի անդամ պետությունները, Լեհաստանը) ունեն իմաստավոր և շատ դեպքերում տրամաբանված ու արդարացված  հետաքրքրություններ և սպառնալիքները Ռուսաստանի կողմից շատ ավելի սուր են զգում: Այնպես որ՝ եթե իրար համադրենք այդ բոլոր գործոնները, ապա պարզ կդառնա, որ այն, ինչ տեղի է ունենում, տրամաբանական է: Եվ նաև պետք է հաշվի առնել, որ այսօր միջազգային անվտանգության սպառնալիքների տեսակը, բնույթը նույնպես փոխվել է: Իսկ այսօր մենք ունենք միջազգային ահաբեկչություն, մենք ունենք ահաբեկչություն կիբերտարածքում, և վերջերս նաև քննարկում եղավ և որոշում ընդունվեց ՆԱՏՕ-ում, որ կիբերհանցագործությունները, կիբերհարձակումները հավասարեցնեն ցամաքից, օդից և ջրից հարձակումներին, այսինքն՝ այն ավանդական ֆիզիկական հարձակումներին: Եթե դա հավասարեցվի, ապա պետք է մշակվեն համարժեք քայլեր, որովհետև ըստ իրենց կանոնադրության՝ պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն: Այնպես որ՝ դա մի կողմն է, միևնույն ժամանակ մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները և ՆԱՏՕ-ն, որպես կառույց, ունեն որոշակի հետաքրքրություն՝ չափից ավելի չսրելու իրավիճակը և ինչ-որ չափով շարունակելու համագործակցությունը Ռուսաստանի հետ: Դա կապված է և՛ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, և՛ միջազգային ահաբեկչության, և՛ Աֆղանստանի հետ, այնպես որ՝ գործոնները շատ են, և որևէ հետևություն անելիս և վերլուծելիս պետք է գործոնների շատ լայն շառավիղ վերցնենք:

– Իսկ Վարշավայի գագաթնաժողովը, Ձեր կարծիքով, ի՞նչ հստակություն կմտցնի այդ հարցում, կնախանշվեն նո՞ր ուղղություններ, թե՞ կշարունակվի նույն ռազմավարությունը, որովհետև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է, որ Վարշավայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն կանցնի իր էվոլյուցիայի հաջորդ փուլին: Սա ի՞նչ է նշանակում:

– Ըստ իրենց որոշումների՝ դա նոր սպառնալիքների համարժեք պատասխանն էր, իրենց ռազմական ունակությունների ուժեղացումը, այսինքն՝ այն ամենը, ինչ կատարվում է, ըստ ամենայնի կամրագրվի որոշակի համաձայնագրերով կամ հայտարարություններով: Օրակարգում կա նաև Ուկրաինայի և Վրաստանի խնդիրը: Մենք գիտենք, որ այդ երկու պետությունները վաղուց ձգտում են անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, և պետք է նշեմ, որ, իհարկե, Վրաստանը շատ ավելի երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ և ունի համագործակցության ծրագրեր, որոնք իրենց շատ մոտեցրել են ՆԱՏՕ-ին: Իհարկե, Ռուսաստանի գործոնն այստեղ շատ հստակ է: Առայսօր Վրաստանին չի առաջարկվել նույնիսկ անդամակցության գործողությունների ծրագիրը, և Վարշավայում նրանք նոր ձևաչափ են մշակել, որը կոչվում է ասոցացված գործընկերություն, և որը առայսօր գոյություն չի ունեցել Վրաստանի, նաև Ուկրաինայի համար: Սրա նպատակն է պահպանել համագործակցությունը, ավելի սերտացնել կապերը, բայց միևնույն ժամանակ հետաձգել անդամակցության հետ կապված խնդիրները:

– Բայց ի՞նչ հետաքրքրություններ ունի ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում, ո՞րն է ռազմավարությունը, որովհետև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ասում են, որ Հարավային Կովկասի երկրներն իրենք պետք է ասեն, թե ինչ են ուզում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից, և ՆԱՏՕ-ն պետք չէ դիտարկել որպես այլընտրանք, մասնավորապես, Ռուսաստանի անվտանգության համակարգին:

– Բնականաբար, դա մշտական իրենց քաղաքականությունն է, իրենց կանոնադրությունն է, նրանք ունեն բաց դռների քաղաքականություն, ըստ որի՝ ցանկացած եվրոպական պետություն անհրաժեշտության կամ ցանկության դեպքում կարող է դիմել, բայց դա պետությունը պետք է որոշի: Նրանք որևէ դեպքում չեն կարող գալ և իրենց առաջարկներն անել մասնավորապես Հարավային Կովկասում: Միշտ էլ այդպես է եղել: Վրաստանը ժամանակին շատ հստակ ձևակերպեց իր ընտրությունը, պահանջեց, որպեսզի ռուսական զորքերը հեռացվեն Վրաստանի տարածքից, այնպես որ՝ դա միանշանակ է: Քանի դեռ պետությունն ինքը, իր բնակչությունը չունեն նման ծրագիր, չեն անում համապատասխան քայլեր, որովհետև միայն ցանկություն հայտնելը բավարար չէ, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև ցանկացած պետություն պետք է անցնի որոշակի ճանապարհ. դա նույն անդամակցության գործողությունների ծրագիրն է: Մինչ այդ բազմաթիվ փոփոխություններ պետք է արվեն, որպեսզի չափանիշները համապատասխանեցվեն ՆԱՏՕ-ի չափանիշներին: Եվ այդ տեսանկյունից միայն տվյալ երկիրը կարող է որոշում կայացնել, ոչ թե ՆԱՏՕ-ն:

– Կովկասյան տարածաշրջանում ստեղծվում է ՀՕՊ միավորված համակարգ Հայաստանի և Ռուսաստանի միջև, թեև դեռևս չի վավերացվել: Սա նույնպե՞ս Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայության համատեքստում է:

– Սա մեր տարածաշրջանում Ռուսաստանի ամրապնդման և, այո, նաև ինչ-որ չափով այդ լարվածության համատեքստում կարելի է դիտարկել: Մենք պիտի գիտակցենք, որ արդեն վաղուց ապրում ենք «սառը պատերազմի» պայմաններում:

Վերադառնում ենք «սառը պատերազմի» տրամաբանությանը:

– Այո՛, վերադառնում ենք «սառը պատերազմի» տրամաբանությանը՝ ներառյալ այն ամենը, ինչ տեղի է ունենում Սևծովյան ավազանում: Եվ եթե խոսենք Վրաստանի և Ուկրաինայի մասին, փաստորեն նրանց առաջարկվելու է նաև «28+2» ձևաչափը, որն առայսօր գործել է Բալթիկայում կամ Ֆինլանդիայի և Շվեդիայի պարագայում, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ չեն, բայց համագործակցում են ռազմածովային անվտանգության ոլորտում:

– Փաստորեն կարող ենք այսպիսի եզրակացության գալ, որ Հայաստանը այս համակարգի ստեղծմամբ կարող է դառնալ ՆԱՏՕ-ի դիմակայության կարևոր հարթակներից մեկը: Սա չի՞ վնասի ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերությանը, որը թերևս բավական կարևոր է:

– Հայաստանը շատ վաղուց կորցրել է իր սուբյեկտությունը: Բնականաբար, այդ գիտակցումը կա Արևմուտքում, ՆԱՏՕ-ի սահմաններում, որ այն, ինչ այստեղ կատարվում է, դա այդքան Հայաստանը չէ, որքան Ռուսաստանը: Եվ այո, Հայաստանի տարածքը կարող է դառնալ սպառնալիք մեր հարևան պետությունների համար, և, բնականաբար, չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, և պատասխան հարվածները ուղղված կլինեն Հայաստանի տարածքին, փաստացի Հայաստանին, բայց դա չի լինի քայլ հենց Հայաստանի դեմ՝ նպատակային տեսակետից:

– Այստեղ պե՞տք է տարանջատել Ռուսաստան-Արևմուտք և Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, օրինակ՝ այս համակարգերը ավելի շատ Թուրքիայի՞, թե՞ ՆԱՏՕ-ի դեմ են, որովհետև շատ առումներով Թուրքիան առանձնացնում է իր քաղաքականությունը:

– Թուրքիան կարող է առանձնացնել, բայց ինձ թվում է՝ այդ առանձնացնելն այդքան էլ տեղին չէ: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ եթե լինի ռազմական ռեալ գործողություն, ապա ենթադրաբար դա չի լինի միայն Ռուսաստան-Թուրքիա դիմակայություն, դա կլինի Ռուսաստան-ՆԱՏՕ: Չմոռանանք, որ ՆԱՏՕ-ն ունի իր կանոնադրությունը, և որպես անդամ երկիր՝ Թուրքիան ՆԱՏՕ-ից կստանա օգնություն:

– Ի՞նչ հռչակագիր կլինի Վարշավայի գագաթնաժողովից հետո և ի՞նչ հետաքրքիր կետեր կարող են լինել այստեղ Հայաստանի և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի մասով: Օրինակ՝ Երևանը ինչ-որ անելիքներ ունի՞ այս ուղղությամբ:

– Թերևս հայտարարությունները, որոնք ընդունվել են ՆԱՏՕ-ի և ցանկացած այլ կազմակերպության կողմից, կրկնել են ԵԱՀԿ շրջանակներում ընդունված հայտարարությունները: Ինչպես գիտենք՝ Վիեննայում քննարկվեցին սահմանային գծի մշտադիտարկման խնդիրները, և ցանկալի կլինի նաև այդ կետը տեսնել ՆԱՏՕ-ի փաստաթղթում:

– ՆԱՏՕ-ն առանձին հետաքրքրություններ չունի՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Սա կարող ենք հստակ ասել:

– ՆԱՏՕ-ն ունի հետաքրքրություն՝ որպես ընդհանուր կայունությանը սպառնացող խնդիր: Սնկայունությունը Հարավային Կովկասում այսպես, թե այնպես  անդրադառնում է նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններում: Պետք չի ՆԱՏՕ-ն դիտարկել որպես առանձին կառույց. ՆԱՏՕ-ն ունի անդամ պետություններ, որոնք այդ կառույցը ղեկավարում են՝ համաձայն իրենց շահերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում