Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել:
Ուիմբլդոնի մրցաշարի 3-րդ տուրում Ուիլյամսը 6:3, 6:0 հաշվով հաղթանակ է տոնել Աննիկա Բեկի նկատմամբ՝ դառնալով ռեկորդի հեղինակ:
Աննիկայի նկատմամբ տոնած հաղթանակը 300-րդն է եղել Ուիլյամսի կարիերայում: Այս ցուցանիշով ամերիկացի թենիսիստուհին շրջանցել է Քրիս Էվերտի ցուցանիշը: