Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Ղարաբաղյան էստաֆետը հանձնվեց Ֆրանսիային. Ի՞նչ սպասել Ալիև-Սարգսյան Փարիզում սպասվող հանդիպումից

Ալիեւ-Սարգսյան ֆրանսիական հանդիպման նախապատրաստությունն ընթանում է արագացված տեմպերով։ Կարծես էստաֆետը Փարիզին հանձնելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին իրազեկել է Ղարաբաղյան կարգավորման թեմայով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ֆրանսուա Օլանդին՝ որպես ԼՂ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքների մասին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է մեկնաբանել Ֆրանսիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը:

Ուորլիքն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, մտադիր են մոտ ժամանակներս կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում: Ուորլիքի խոսքերով` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ժամկետը դեռ հայտնի չէ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առանձին հեռախոսազրույցներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին կոչ է արել խուսափել լարվածությունից Լեռնային Ղարաբաղում, որտեղ վերջին շաբաթներին հրադադարը հիմնականում պահպանվում է՝ հայտնում է Պետդեպը։

«Նա (Քերին) դրականորեն նշել է, որ հրադադարը ԼՂ շփման գծում էականորեն պահպանվում է վերջին շաբաթներին, և նախագահներին կոչ է արել խուսափել լարվածությունից՝ խաղաղ գործընթացի խթանման համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Պետքարտուղարը նաև հաստատել է հակամարտության «համապարփակ կարգավորմանը» նպաստելու ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջնորդներին կոչ անելով շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ասել է, որ Բաքուն պատրաստ է դիտարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ցանկացած առաջարկություն, եթե դա լինի կառուցողական: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են հանդիպել Փարիզում:

«Մեծ է այն բանի հավանականությունը, որ Ղարաբաղյան կարգավորման հաջորդ հանդիպումը կլինի նախագահների մակարդակով: Նախաձեռնությունը դուրս է գալիս Ֆրանսիայից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կողմից: Ադրբեջանը պատրաստ է դիտարկելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ցանկացած առաջարկություն, եթե դրանք լինեն կառուցողական: Մեզ համար կարևորը արդյունքն է»,- ասել է Մամեդյարովը:

«Մենք ցանկանում ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, սակայն չպետք է լինեն բանակցություններ բանակցությունների համար: Կա ֆրանսիական կողմի առաջարկը, մենք դեմ չենք դրան»,- ասել է Մամեդյարովը:

Մամեդյարովը հայտարարել է, որ կա փաստաթուղթ, որոնց շուրջ տարվում է աշխատանք. «Եթե մենք աշխատենք այդ ուղղությամբ, ապա կկարողանանք հասնել խաղաղության: Մեր հարևան Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Նա մեզ մոտ երկիր է: Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է Ռուսաստանի համար: Մենք զենք ենք գնում թե՛ Ռուսաստանից, թե՛ մյուս երկրներից»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության ապրիլյան սրման հարցը ներառված է նաև այսօր Թբիլիսիում մեկնարկող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Նստաշրջանի օրակարգում։ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր տարածաշրջանային այցը եզրափակելու է այստեղ։ Թբիլիսիում նա հայտարարել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, ձգտում է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տվյալ հակամարտության լայնամասշտաբ կարգավորան և այդ տարածաշրջանւմ խաղաղության պահպանման ու ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում