Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը 1 կետով իջեցրել է ԵՄ երկարաժամկետ վարկային վարկանիշը միությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վարկանիշն իջեցվել է «AA+»-ից «AA», ինչը գործակալությունում բացատրում են գնահատականի վերանայմամբ, թե որքանով են միասնական բլոկի անդամները։
«ԵՄ-ն լքելու բրիտանացի ընտրողների որոշումից հետո մենք վերանայեցինք մեր կարծիքը միության ներսում համախմբվածության հարցում։ Այժմ մենք այն համարում ենք չեզոք գործոն, ոչ թե դրական»,- ասվում է S&P-ի հայտարարության մեջ։
Բացի այդ, վերլուծաբաններն ասում են, որ Բրիտանիայի դուրս գալը նրա ֆինանսական շուկաներում մեծ անորոշություն կբերի, որը կշարունակվի, քանի դեռ Լոնդոնն ու Բրյուսելը չեն պայմանավորվել ֆինանսական փոխհարաբերությունների նոր կանոնների վերաբերյալ։
Գործակալությունն իջեցրել է նաև Բրիտանիայի վարկանիշը, ընդ որում, 2 կետով՝ բարձրագույն «ААА»-ից հասցնելով «АА»-ի։