Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ 3 մահապարտ-ահաբեկիչ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հետաքննիչները չպայթած նռնակներ են հայտնաբերել Ստամբուլի օդանավակայանում:
Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը բարձրաձայնել է, որ թուրքական իշխանությունները հակված են այն տարբերակին, որ ահաբեկչությունը կազմակերպվել է ԴԱԻՇ-ի կողմից:
Սարգիս Հացպանյանի կարծիքով՝ հասարակական վայրերում, հրապարակային ահաբեկչական գործողությունները նպատակ են հետապնդում Թուրքիայում վախի մթնոլորտ ստեղծել:
Մանրամասները՝ տեսանյութում: