Նավթի գները շարունակում են ակտիվորեն աճել ԱՄՆ-ում էներգահումքի պաշարների մասին տվյալների ֆոնին։ Brent-ի գինը հունիսի 23-ից (Բրիտանիայում անցկացված հանրաքվեի օրը) ի վեր բարձրացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51 դոլարի նշագծին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 3.59 տոկոսով՝ հասնելով 51.03 դոլարի, իսկ WTI թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 3.72 տոկոսով՝ հասնելով 49.63 դոլարի։
ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարները (բացառությամբ ռազմավարական պահուստի) մեկ շաբաթում, որն ավարտվել է հունիսի 24-ին, կրճատվել են 4.1 մլն բարելով կամ 0.8 տոկոսով՝ հասնելով 526.3 մլն բարելի։
ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը մեկ շաբաթում կրճատվել է 0.63 տոկոսով կամ օրական 55 հազար բարելով՝ հասնելով մեկ օրում 8,622 մլն բարելի։