Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համարում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը կբարդացնի Վաշինգտոնի և Եվրոպայի հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն:
«Այո: Նրա ընտրվելը կբարդացնի Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները»,- ասել է Օլանդը ֆրանսիական Les Échos պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե վտանգ ներկայացնո՞ւմ է ամերիկացի միլիարդատիրոջ ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում: