Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաաֆարզադեն հայտարարել է, որ իրանական ընկերությունները դադարեցրել են բոլոր թռիչքները դեպի Ստամբուլ, որի խոշորագույն օդանավակայանում հունիսի 28-ին իրականացվել է խոշոր ահաբեկչություն.
«Իրանից Թուրքիա չվերթներ են իրականացնում 4 ավիաընկերություններ: Պայթյունի պատճառով չեղյալ են հայտարարվել Իրանից Ստամբուլ բոլոր չվերթները»:
Հաղորդվում է, որ Ստամբուլի օդանավակայանում գրանցված ահաբեկչության հետևանքով զոհվել են 13 օտարազգիներ, որոնցից 2-ը Իրաքի, 5-ը` Սաուդյան Արաբիայի, մեկական` Իրանի, Ուկրաինայի, Թունիսի, Ուզբեկստանի, Հորդանանի, Չինաստանի քաղաքացիներ: