Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական չորս ուժերը (ԱԶԿ, ԺՀԿ, ԺԴԿ, ԱՇԿ) հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում կատարված ահաբեկչությունը:
Ընդդիմադիր ԺՀԿ, ԺԴԿ, ԱՇԿ կուսակցությունները հանդես են եկել Ստամբուլի ահաբեկչության մանրամասները հետազոտելու մասին առաջարկով, սակայն, իշխող ԱԶԿ-ն քվեարկությամբ մերժել է այդ առաջարկը:
Քրդամետ ԺԴԿ-ին հետաքրքրել է, թե ինչով են զբաղված երկրի ներքին գործերի նախարարը, հետախուզությունը, անվտանգության մարմինները, որ գրանցվում են նման ահաբեկչություններ:
Թուրքական իշխանությունները հակված են կարծել, որ ահաբեկչությունը կազմակերպել է ԴԱԻՇ-ը: Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 40 և վիրավորվել է մոտ 240 մարդ: