Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը բաժանվել է կնոջից` Էլիս Քիմից, նրա դավաճանությունների պատճառով: Նրանք միասին ապրել են 12 տարի: Զույգն ունի 10-ամյա որդի, որը կապրի մոր հետ, հայտնում է rosbalt.ru-ն:
Աղբյուրների խոսքերով` Նիկոլասը Կաննի կինոփառատոնից առաջ է իմացել կնոջ դավաճանության մասին, սակայն չի ցանկացել հավատալ: «Նիկը վշտից կուրացավ, երբ իմացավ, որ Էլիսը դավաճանել է իրեն: Կաննի կինոփառատոնի ժամանակ նա ստացավ դրա ապացույցը»,- հայտարարել է ներքին աղբյուրը:
Էլիսը պարբերաբար մեկնել է այլ քաղաք անհայտ տղամարդու հետ հանդիպման: Նրան շատ անգամ են տեսել Նևադայում անծանոթի հետ համբուրվելիս:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քեյջի կինը, որը 20 տարով երիտասարդ է նրանից, աշխատել է մատուցողուհի: Նրանք ծանոթացել են 2004 թվականին, որից 2 ամիս անց ամուսնացել են: Նիկոլաս Քեյջը բաժանվում է արդեն 3-րդ անգամ: