Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն տիրապետել Թուրքիայում ահաբեկչությունների հնարավոր սպառնալիքների մասին հավաստի տվյալներին:
Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Թոներից հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը տեղեկացված եղել է Ստամբուլում պատրաստվող ահաբեկչության մասին. «Մենք չենք ունեցել հավաստի տեղեկություններ կամ տեղեկատվություն, որը մեզ հիմք կտար գործելու»:
Ստամբուլի ահաբեկչությունից մեկ օր առաջ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, ԱՄՆ պետդեպարտամենտը իր քաղաքացիներին զգուշացրեց Թուրքիա այցելելու վտանգի մասին: