RIA Novosti-ի փոխանցմամբ` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեսանելի ապագայում սպասում է ԵՄ-ի հետ համագործակցության նոր իրավական պայմանագրի հաջող մշակմանը: Այդ մասին հայտնել է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը` վարչապետի և Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտրի Ստիվալսկու գլխավորած ԵՄ անդամ երկրների դեսպանների հանդիպման արդյունքում:
Վարչապետը նշել է, որ մի քանի օր առաջ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների շրջանակներում Հայաստանի և ԵՄ-ի միջև Բրյուսելում տեղի է ունեցել չորրորդ հանդիպումը: «Մենք լի ենք Հայաստանում լայնամասշտաբ բարեփոխումները շարունակելու վճռականությամբ »,- ասել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստել է տնտեսության, արդարադատության և պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների կատարմանը: Վարչապետի խոսքերով` Հայաստանի համար մեծ նշանակություն ունի նաև վիզային ռեժիմի պարզեցման գործընթացը և ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացումը:
Անդրադառնալով ԵՏՄ-ԵՄ հարաբերություններին, Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստանը հանդիսանալով ԵՏՄ անդամ, հետաքրքրված է ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հաստատմամբ և պատրաստ է նպաստելու տվյալ երկխոսության ձևավորմանը:
Իր հերթին, Սվիտալսկին ասել է, որ չնայած գոյություն ունեցող մարտակոչերին, Հայաստան-ԵՄ հարաբերությունները ցուցադրում են դրական դինամիկա: Նա վստահություն է հայտնել, որ համաձայնագրի ստորագրումը նոր խթան կհաղորդի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:
Պլանավորվել էր, որ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսի «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովում Երևանը ԵՄ-ի հետ պետք է ստորագրեր Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու և եվրասիական ինտեգրացմանը մասնակցելու մտադրության մասին: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացել է 2015 թվականի հունվարին: