«Նիցա»-ի նախկին հարձակվող Հաթեմ Բեն Արֆան, ով այժմ ստացել է ազատ գործակալի կարգավիճակ, մոտ է ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելուն:
Lequipe-ի հաղորդմամբ՝ Բեն Արֆայի ձեռքբերման մասին ՊՍԺ-ն կարող է հայտարարել առաջիկա 24 ժամերի ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իսպանական «Սևիլյա»-ի հետ: