Ճապոնական Toyota ավտոընկերությունը հայտարարել է 1.43 միլիոն Prius և Lexus CT200h հիբրիդ ավտոմեքենաների հետ կանչման մասին՝ անվտանգության բարձիկների հնարավոր թերության պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Դա վերաբերվում է 2010-2012 թվականների թողարկումներին, որտեղ անվտանգության բարձիկների ներարկման սարքերի եռակցման կարում կա փոքր ճեղքվածք:
Toyota-ն նշում է, որ ընկերությանը հայտնի չէ մարմնական վնասվածքների կամ մահվան որևէ դեպք՝ կապված ավտոմեքենաների հետ կանչման պատճառի հետ: