Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մեկնարկել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում համագործակցության կարգավորման գործընթացը.
«Կարգավորման գործընթացը սկսվեց երկու առաջնորդների նամակագրությունից: Այսօր տեղի ունեցան հեռախոսային բանակցություններ, որոնք շատ արդյունավետ են:
Պուտինը դատապարտեց Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը և ցավակցություն հայտնեց մեր ժողովրդին: Բոլոր հնարավոր ոլորտներում հարաբերությունների կարգավորման գործընթացը վերստին գործարկվել է: Կողմերը կամք են արտահայտել փոխադարձաբար և ավելի արդյունավետ հակազդել ահաբեկչությանը»: