Ռուսաստանը կարող է Հայաստանին օգնել՝ ստեղծելու ընձառյուծների վերաբնակեցման կենտրոն, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյին:
«Եղել է մոտ երկրներից դիմում, որոնք գտնվում են ընձառյուծների տեղաշարժման ճանապարհին: Երկրների միջանցքում կան կետեր, որտեղ հայտնվում են հովազներ: Հայաստանից գործընկերները դիմել են, որպեսզի մենք օգնենք նրանց ստեղծելու վերաբնակեցման կենտրոն: Սկզբունքորեն, մենք կարող ենք կիսվել՝ հաշվի առնելով այն, որ մենք հետաքրքրված ենք այն բանում, որ բնակեցնենք այդ ողջ տարածքը»,- ասել է Դոնսկոյը: